Հիանալի դիմակ՝ կնճիռների դեմ
ЛАЙФԱյլևս կարիք չկա մեծ գումարներ ծախսել թանկարժեք քսուքների և տարբեր միջոցների վրա: Այս դիմակը փորձելուց հետո, դուք այլևս չեք օգտագործի այլ միջոցներ:
Գազարով դիմակը օգնում է ազատվել ոչ միայն փոքր կնճիռներից, այլ նաև խորը կնճիռներից երեսի և պարանոցի հատվածում: Այս դիմակից հետո մաշկը դառնում է հարթ և փափուկ ինչպես նորածնի մոտ:
Պատրաստման համար անհրաժեշտ է
1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա
½ գդալ սառը ջուր
0.5 եռացրած տաք ջուր
5 ճաշի գդալ թարմ գազարի քամված հյութ
1 ճաշի գդալ բարձր յուղայնությամբ թթվասեր
Պատրաստման եղանակը
1. Վերցրեք էմալապատված տարա: Լցրեք սառը ջուր և կարտոֆիլի օսլա, լավ խառնեք:
2. Ավելացրեք տաք ջուր և դրեք գազօջախի վրա: Եփեք միջին կրակի վրա՝ պարբերաբար խառնելով, միչև խտանա:
3. Վերցրեք այն գազօջախից, ավելացրեք գազարի հյութը և թթվասերը: Լավ խառնեք:
4. Դիմակը պետք է քսել բարակ շերտով և թողնել 25-30 րոպե:
5. Լվացեք դիմակը սառը ջրով և քսեց սնուցող կրեմ:
6. Դիմակը սառնարանում կարելի է պահել 3 օրից ոչ ավել: Քսեք դիմակը ամեն օր 6 օրվա ընթացքում, մեկ շաբաթ դադարից հետո կրկնեք:
Այս դիմակը շատ լավ երիտասարդացնում և խնամում է մաշկը:



