Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
ОБЩЕСТВОԻսրայելի կողմից մեր հարևան Իրանի տարածքին զանգվածային ռազմական հարվածներ հասցնելու հետ կապված վերջին իրադարձությունները և մեր տարածաշրջանում ծավալվող հարակից իրադարձությունները չեն կարող անհանգստություն և տագնապ չառաջացնել։
Իրավիճակը հասել է այն կետին, որը հանգեցնելու է անդառնալի հետևանքների Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առումով ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը։
Միևնույն ժամանակ, մենք չպետք է մոռանանք , որ ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի տարածքում ապրում են հայկական Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել այդ երկրներում բնակվող հայերի անվտանգ տարհանման հնարավորությունն իրենց պատմական հայրենիքի տարածք` Հայաստանի Հանրապետություն :
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին և հայկական Սփյուռքի կառույցներին առավելագույն ջանքեր գործադրել Իրանում և Իսրայելում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովման և անհրաժեշտության դեպքում արագ տարհանման համար:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



