ԱՄՆ-ում վախճանվել Է քիմիայի բնագավառում նոբելյան դափնեկիր Իրվին Ռոուզը
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Դիրֆիլդ քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) 88 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի գիտնական Իրվին Ռոուզը, որը 2004 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել քիմիայի բնագավառում, տեղեկացնում Է Associated Press գործակալությունը:
Գիտնականի մահվան մասին հայտնել Է Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչ Ջանեթ Ուիլսոնը: Նրա խոսքով՝ հետազոտողը կյանքից հեռացել Է քնի մեջ:
Ռոուզը քիմիայի բագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել 2004 թվականին՝ պարգեւը բաժանելով Իսրայելից երկու գիտնականների՝ Ահարոն Ցիխանովերի եւ Աբրահամ Գերշկոյի հետ: Մրցանակը գիտնականներին շնորհվել Է 1980-ական թվականների սկզբին «բջջային ամենակարեւոր ցիկլային պրոցեսներից մեկի՝ սպիտակուցների կարգավորելի տրոհման» հայտնագործման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



