Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ

ИНТЕРВЬЮ


Հարցազրույց Ամիօ բանկի վարչության նախագահի տեղակալ, գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույի հետ՝ Amio Pulse նախագծի շրջանակում։


Կպատմե՞ք մի փոքր Ձեր կարիերայի մասին, որտեղի՞ց եք սկսել։

– Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, սեպտեմբերի 1-ից ես գնացել եմ աշխատելու։ Իմ առաջին մասնագիտությունը «տերմոպլաստ հաստոցի հաստոցավարն» էր։

Դրան հաջորդեց բանակը, հետո՝ ուսումը, իսկ հետո՝ պետական ծառայությունը, որտեղ աշխատել եմ մինչև 2011 թվականը։ Կյանքի մի շարք հանգամանքների բերումով ստիպված էի դուրս գալ աշխատանքից, և այդ ժամանակ սկսվեց իմ նոր կյանքը, որն էլ բերեց ինձ այնտեղ, որտեղ հիմա եմ։

Աշխատել եմ մի քանի կազմակերպություններում։ Առաջինը լիզինգային ընկերություն էր, որտեղ աշխատում էի որպես միջազգային կապերի խորհրդատու։ Այնուհետև աշխատել եմ ձեռնարկությունում, որը հիմնադրել էին ռուսական և հարավկորեական մեքենաշինական հոլդինգները։ Այն խոշոր ընկերություն էր, որը զբաղվում էր նավթագազային ոլորտում գործարանների կառուցմամբ և արդիականացմամբ։

Հետագայում դարձա միջազգային ներդրումային հիմնադրամի խորհրդատու, իսկ երեք տարի առաջ տեղափոխվեցի Հայաստան։ Ահա իմ ամբողջ կարիերայի ուղին։

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել միանալ Ամիօ բանկին։ Եվ ի՞նչն է ամենաշատը մոտիվացնում Ձեր աշխատանքում։

– Եթե խոսենք ոգեշնչման մասին, ապա, իհարկե, մեծապես ոգեշնչում է ինքնին առաջարկը։ Երբ քեզ վստահում են, դա մոտիվացնում է և միաժամանակ լրացուցիչ պատասխանատվություն է հաղորդում՝ չես կարող հիասթափեցնել։ Շատ լավ զգացողություն է, երբ քեզ վստահում են որևէ խնդրի լուծումը և դու հաջողում ես։

Մյուս կողմից ինձ մոտիվացնում էր այն, որ դա շատ լուրջ մարտահրավեր էր, որովհետև ես ստիպված եղա լիովին փոխել կյանքս՝ տեղափոխվել մեկ այլ երկիր, ամբողջովին փոխել շրջապատս ու լեզվական միջավայրս, և մտնել գործունեության միանգամայն այլ ոլորտ։

Այս երկու գործոններն էլ մինչ օրս շարունակում են մոտիվացնել ինձ։

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ղեկավարման ոճը։

– Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել։ Իսկ եթե կարողանում ես նաև օգնել, դա ուղղակի հիանալի է։ Շատ կարևոր է լիազորությունների պատվիրակումը և թիմին վստահելը, քանի որ վստահությունն այն հիմնական գործոնն է, որը թիմը դարձնում է ուժեղ։

Իսկ ղեկավարի գլխավոր որակը համարում եմ պատասխանատվությունը՝ աշխատանքի, որոշումների, մարդկանց հանդեպ։ Եթե ​​դա կա, ամեն ինչ լավ կլինի։ Եվ կարծում եմ մեզ մոտ հենց այդպես է։ Երեք տարվա ընթացքում մենք ձևավորել ենք պրոֆեսիոնալ, համերաշխ և ուժեղ թիմ։

Ինչպիսի՞ն է առաջիկա հինգ տարիների Ձեր տեսլականը Ամիօ բանկի համար։

– Ըստ իս՝ առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում բանկի գլխավոր նպատակը ոչ միայն Հայաստանի երեք կամ հինգ խոշորագույն ֆինանսական հաստատությունների շարքը մտնելն է և շահույթը մեծացնելը, այլև՝ նոր ստանդարտներ և միտումներ սահմանելը, ոչ միայն պարզապես դրանց հետևելը։ Լավագույն փորձին հետևելը, անշուշտ, անհրաժեշտ է։ Կան օրինակներ, որոնցից արժե սովորել, որոնք պետք է հաշվի առնել ու կիրառել։ Բայց գերնպատակը նոր ստանդարտներ ստեղծելն է։

Մենք պետք է մեզ համար գերնպատակներ սահմանենք և հասնենք դրանց։ Ինչո՞ւ։ Որովհետև այսպիսի գործընթացներում ներգրավվելը ինքնին անչափ արժեքավոր է։ Նույնիսկ եթե վերջնական արդյունքը չլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք սկզբում պատկերացնում էինք, այն փաստը, որ մենք ստեղծում ենք ինչ-որ նոր բան, արդեն իսկ մեզ և մեր բանկը դարձնում է յուրահատուկ։

Կա՞ն Ձեր կյանքում մարդիկ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Ձեր կարիերայի վրա։

– Հավանաբար, ինչպես յուրաքանչյուրի համար, առաջին ազդեցություն թողնող մարդիկ ծնողներն են։ Իմ կյանքի գլխավոր և բացարձակ չափանիշը միշտ մեկն է եղել՝ ինչ էլ որ անեմ, ինչպես էլ որ վարվեմ, ծնողներս չպետք է ամաչեն ինձ համար։

Իհարկե, իմ կարիերայի և աշխարհայացքի վրա ազդեցություն են թողել և շարունակում են թողնել բազմաթիվ մարդիկ՝ ուսուցիչներ, մարզիչներ, ընկերներ, ղեկավարներ, գործընկերներ։ Այս հարցում ես իսկապես բախտավոր եմ՝ ինձ միշտ շրջապատում են մարդիկ, որոնք ինձանից ավելի ուժեղ են և ես մշտապես սովորում եմ նրանցից։

Ո՞րն է ամենակարևոր բանը, որ Ձեզ սովորեցրել է Ձեր կարիերան։

– Ամենակարևորը, որ ինձ սովորեցրել է իմ կարիերան՝ ապագայից չվախենալն է։ Որքան շատ ես կառչում անցյալից, այնքան քիչ հնարավորություններ ես ունենում առաջ շարժվելու։ Երբ մի դուռը փակվում է, մյուսը անպայման բացվում է։ Կարևորն այն է, որ քո հետևում թողնես լավ կատարված աշխատանք և լավ հիշողություն։

Կարիերայի քաղած երկրորդ դասը՝ զարգանալու համար պետք է դուրս գալ հարմարավետության գոտուց։ Այս կանոնը գործում է ամենուրեք՝ սպորտում, աշխատանքում, կյանքում։ Երբ դուրս ես գալիս հարմարավետության գոտուց, սկսում ես առաջընթաց ապրել։

Եվ ևս մի կարևոր միտք, որն ինձ փոխանցել է իմ շատ իմաստուն ղեկավարներից մեկը, և իմ կարիերան ու կյանքի փորձը հաստատում են այն։ Նա ասում էր․ «Ազամատ, դու կարող ես լինել ով ասես՝ հողափոր, կոշկակար, ով ուզում ես։ Ամենակարևորը՝ լավ կատարես քո գործը, լինես քո գործում մասնագետ։ Եթե մասնագետ ես, ամեն ինչ լավ կլինի»։

Պատկերացրեք, որ ունեք մեկ ազատ օր՝ առանց աշխատանքի և պարտավորությունների։ Ինչպե՞ս կանցկացնեիք այդ օրը։

– Հիմա կարող եմ լուրջ դեմք ընդունել և ասել. «Ես այդպիսի օրեր չունեմ, ես միշտ աշխատում եմ»։ Բայց կասեմ այնպես, ինչպես կա։ Ես փորձում եմ մի քանի շաբաթը մեկ ինձ համար մի օր հատկացնել՝ լիովին ազատ աշխատանքից և պարտավորություններից։

Ամենակարևորը այդ օրվա ընթացքում ոչինչ չպլանավորել։ Պարզապես անել այն, ինչ ցանկանում ես։ Ցանկանո՞ւմ ես ամբողջ օրը «Դոկտոր Հաուս» դիտել՝ նայիր։ Ցանկանո՞ւմ ես գնալ մարզասրահ կամ ինչ-որ տեղ ճաշելու՝ գնա։ Ինչ որ ուզում ես անել այդ պահին, անում ես այդ պահին։ Եվ դա իսկապես էներգիա է տալիս։ Ընդհանրապես, հանգստանալ կարողանալը շատ կարևոր հմտություն է։

Մարդիկ, որոնք ասում են, թե 24/7 աշխատում են, ճիշտն ասած, ինձ մի քիչ կասկածելի են թվում։ Ես մի քանի անգամ նման իրավիճակում հայտնվել եմ՝ դա շատ արագ հանգեցնում է հուզական այրման և արդյունավետության կտրուկ նվազեցման։ Դա հնարավոր է, եթե կարևոր խնդիր ես լուծում կարճ ժամանակում, երբ պետք է ջանք գործադրես, բայց մշտապես այդ ռեժիմով ապրել չի կարելի։

Չնայած ես ճանաչում եմ մի քանի մարդկանց, որոնք իրոք այդպես են աշխատում, բայց նրանք յուրահատուկ են։ Նրանք ունեն այլ կենսական էներգիա։ Սակայն հենց այդ բացառություններն էլ ևս մեկ անգամ հաստատում են հիմնական կանոնը։

Եթե ​​կարողանայիք կարիերայի սկզբում ինքներդ Ձեզ մեկ խորհուրդ տալ, ո՞րը կլիներ դա։

– Չվախենալ սխալներից։ Սխալվելու վախը շատ հաճախ մարդկանց զրկում է հնարավորություններից։ Ամեն օր մարդու առաջ տարբեր հնարավորություններ են բացվում, բայց շատերին կանգնեցնում է հենց սխալ թույլ տալու, ծիծաղելի թվալու վախը։

Բայց դա էլ է կյանքի փորձ։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ քո ճանապարհին դու միևնույն է բախվելու ես ինչ-որ բաների և սխալվելու ես։ Երբեմն ծիծաղելի ես թվալու, երբեմն՝ հիմար, երբեմն էլ՝ ուղղակի սխալ։ Բայց պետք չէ այդ ամենից վախենալ։ Կյանքն է այդպիսին։

Ունե՞ք որևէ հոբբի կամ հետաքրքրություն։

– Այո, ինչպես բոլորը։ Դա լավ երաժշտությունն է, լավ ֆիլմերը, լավ գրքերը, լավ ուտելիքը, սպորտը։ Եվ իհարկե՝ լավ մարդիկ։

Ո՞րն է Ձեր կյանքի փիլիսոփայությունը։

– Պետք է լինել անկեղծ՝ գործում, արարքներում, մտքերում, և չզղջալ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել քո կյանքում։ Ահա երկու բան, որոնք ինձ համար շատ կարևոր են։

Ինչ վերաբերում է ափսոսանքին․ քեզ հետ կատարված ամեն ինչ քո փորձառությունն է, քո հիմքը, որից դու սկսում ես ամեն առավոտ։ Եվ եթե դու ինչ-որ բանի հասնում ես, դա հենց քո անցյալի շնորհիվ է։ Պետք է սիրես քո կյանքը և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։

Հայաստանում ապրելը Ձեզ դո՞ւր է գալիս։

– Ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում։ Հաճելի են և՛ մարդիկ, և՛ Երևանը, և՛ ընդհանրապես՝ երկիրը։

Գիտեք, ես եղել եմ տարբեր վայրերում՝ շատ հին ու հարուստ պատմությամբ։ Եվ նման վայրերում ամենակարևորը այն էներգիան է, որը զգում ես։ Անկախ նրանից՝ երկիրը աղքատ է, թե հարուստ, այնտեղ պատերազմ է, թե ոչ, այդ էներգիան կամ կա, կամ չկա։ Դա այն է, ինչը կուտակվել է դարերով։

Հայաստանում այդ էներգիան կա, այն շատ հզոր է։ Այն զգացվում է մարդկանց մեջ, որովհետև նրանք այդ միջավայրում են ապրում և դաստիարակվում են այդ էներգիայի մեջ։ Դա նկատելի է և փոխանցվում է։ Այնպես որ, ես ինձ իսկապես հարմարավետ եմ զգում այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян