Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուսական արվեստի թանգարանում նորաձևությունն ու արվեստը միավորվում են՝ նոր խոսք բերելով մշակույթի հանրահռչակմանը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի ունեցավ հանճարեղ նկարիչ, ռուսական մոդեռնի հիմնադիր Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցի բացառիկ ցուցադրությունը։ Միջոցառման ընթացքում ստորագրվեց եռակողմ հուշագիր Ռուսական արվեստի թանգարանի, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և Moment of White բրենդի միջև։

Նախաձեռնությունը համագործակցության նոր հարթակ է, որտեղ նորաձևությունն ու կերպարվեստը դառնում են մշակութային երկխոսության լեզու։ Կողմերի  համագործակցությունն իրականանում է թանգարանում պահվող ցուցանմուշների հիման վրա հագուստի հեղինակային հավաքածու ստեղծելու ուղղությամբ՝ արվեստը ներկայացնելով ժամանակակից դիզայնի միջոցով։ Վռուբելի նշանավոր աշխատանքը՝ իր հոգևոր և գեղագիտական խորությամբ, կլինի նոր հավաքածուի ոգեշնչման աղբյուրներից մեկը։ 

«Մենք մշտապես փնտրում ենք նոր ուղիներ թանգարանային մշակույթը ժամանակակից հասարակությանը մոտեցնելու համար։ Այս նախագիծը բացառիկ հնարավորություն է՝ բացելու թանգարանի դռները դեպի նոր լսարաններ։ Արվեստը չպետք է մնա միայն պատերին կախված պատկեր. այն պետք է խոսի, ապրի, կրվի և զգացվի։ Այս նախաձեռնությամբ մենք ուզում ենք ցույց տալ, որ դասական արվեստը կարող է լինել նաև նորաձևության լեզվով ժամանակակից և կենսունակ», – ասել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

1-3_5.jpg

«Moment of White» բրենդի հիմնադիր թիմը ընդգծում է նախագծի ստեղծարար ու բարոյական արժեքը․ «Moment of White»-ի համար արվեստին անդրադառնալը նորաձև ժեստ չէ, այլ ձևի, իմաստի և գույնի խորը ուսումնասիրություն: Մենք հավատում ենք, որ կտրվածքի յուրաքանչյուր գիծ կարող է արտացոլել գեղանկարչության շունչը, իսկ ուրվագծի յուրաքանչյուր կորություն կարող է արձագանքել արվեստի գործ: Մենք մոտ ենք Ռուսական արվեստի թանգարանի առաքելությանը՝ պահպանել մշակութային հիշողությունը եզակի հավաքածուների միջոցով և հետևաբար, այս համագործակցությունը ընկալում ենք որպես թանգարանի մտավոր և հուզական լանդշաֆտին նրբորեն ինտեգրվելու հնարավորություն: Մեզ համար սա հավակնոտ և միևնույն ժամանակ պատվաբեր մարտահրավեր է՝ գտնել շփման կետ նորաձևության և հավերժի, դիզայնի կառուցվածքի և գեղարվեստական ժառանգության ամենանուրբ կիսաթափանցիկ երանգների միջև: Մենք ձգտում ենք առաջարկել երկխոսության ոչ ավանդական ձև. ոչ թե արվեստը թարգմանել նորաձևության լեզվով, այլ թույլ տալ, որ դրանք հնչեն միասնաբար՝ ոգեշնչելով նոր սերնդին ավելի խորը զգալ և ավելի լայն տեսնել»:

1-1_9.jpg

«Մշակույթի զարգացման» հիմնադրամը կարևորում է նախաձեռնության կրթական բաղադրիչը։ «Մենք համոզված ենք, որ մշակույթը պետք է արմատավորվի կրթության մեջ, իսկ կրթությունը՝ մշակույթում։ Այսպիսի համագործակցությունները բացառիկ հնարավորություն են՝ երիտասարդներին ներգրավելու արվեստի պրոֆեսիոնալ դաշտում, աջակցելու նրանց մասնագիտական կողմնորոշմանը և միաժամանակ ստեղծելու ստեղծարար արդյունաբերության նոր մոդելներ։ Նախագծի շրջանակում նախատեսում ենք կազմակերպել կրթական այցեր, վարպետության դասեր, մենթորական ծրագրեր, որոնք կխրախուսեն արվեստը որպես մասնագիտություն ընկալելու և զարգացնելու գաղափարը։ Ժամանակակից Հայաստանը կարիք ունի նոր մոտեցումների՝ արվեստը և նորաձևությունը դիտարկելով որպես հանրային զարգացման ու ինքնության ձևավորման գործիք», – նշում է հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Այս յուրահատուկ եռակողմ նախաձեռնությունը շեշտում է, որ մշակույթը կարող է և պետք է շփման նոր կետեր ստեղծի արվեստի, նորաձևության, կրթության ու հասարակության տարբեր շերտերի միջև՝ ապահովելով Հայաստանի մշակութային վերածնունդն ու միջազգային ներկայությունը նոր ձևաչափերով։

1-4_4.jpg

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества