Ереван, 13.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

ОБЩЕСТВО

2025-ի հունիսի 19-ին «Դվին» հյուրանոցային համալիրի «Հարթակ հոլլ» դահլիճում կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: «ԱրարատԲանկը 2024թ-ին ամրապնդել է իր դիրքը՝ որպես վստահելի, մրցունակ, ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ կայուն զարգացում ապահովող ֆինանսական հաստատություն»,- անցած տարվա գործունեության արդյունքներն ամփոփելիս նշել է  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Մհեր Անանյանը։ 

Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ժամանակ առ ժամանակ  ազդեցություն և հետևանքներ կարող են ունենալ բանկային համակարգի վրա, 2024 թվականը ԱրարատԲանկի համար շարունակական հաջողությունների տարի էր՝ ինչպես նոր ինստիտուցիոնալ գործակցությունների, այնպես էլ ձեռքբերումների տեսանկյունից: Ընդլայնվել է բանկի միջազգային գործընկերությունը, իրականացվել են աջակցության տարաբնույթ ծրագրեր, արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ։ 

2024թ-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են  419,489 մլն ՀՀ դրամ։  Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 4.0%-ով կամ 15,993 մլն ՀՀ դրամով: Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին աճի տեմպը կազմել է 11.7%։ Ընդհանուր ակտիվներում եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 85.8%: 

2024թ-ի տարեվերջի դրությամբ հաճախորդներին տրված վարկերի մնացորդը կազմել է 218,114 մլն ՀՀ դրամ: 2023թ.-ի համեմատ ցուցանիշի ավելացումը կազմել է 8.8%  կամ 17,574 մլն ՀՀ դրամ: 2024թ-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 52.0%-ը, նախորդ տարվա 49.7 %-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկատեսակների գծով արձանագրվել է ծավալների ավելացում (մանրածախ վարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 16.1%-ով, իսկ կորպորատիվ վարկերը` 0.7%-ով):

2024թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են  349,659 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով  1.6%-ով կամ 5,466 մլն ՀՀ դրամով: 

Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 147,093 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 42.1%-ը և 2023թ.-ի համեմատ ավելացել են 31.5%-ով։ Մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 27.5%-ով, իսկ իրավաբանական անձանց ավանդները՝  53.9%-ով:

2024թ.-ի վերջի դրությամբ Բանկի սեփական կապիտալը կազմել է 69,830 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 10,526 մլն ՀՀ դրամով կամ 17.7%-ով: Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է շահաբաժինների վճարում։ Ընդհանուր կապիտալի ցուցանիշի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է 2024թ.-ի տարեկան գործունեության արդյունքում գեներացված 12,191 մլն ՀՀ դրամ զուտ շահույթով։ Կապիտալի վրա դրական ազդեցություն է ունեցել նաև արժեթղթերի վերագնահատման պահուստների փոփոխությունը։

2024թ.-ի ընդհանուր կապիտալի փոփոխության արդյունքում մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը կազմել է 37,276 ՀՀ դրամ՝ 2023թ.-ի 31,657 ՀՀ դրամ ցուցանիշի համեմատ աճելով 17.7%-ով։

2024թ-ին Բանկի կողմից ստացված զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտները կազմել են 20,730 մլն ՀՀ դրամ՝ 2023թ համեմատ ավելանալով  3,897 մլն ՀՀ դրամով  կամ 23.2%-ով:

2024թ-ին Բանկի զուտ շահույթը կազմել է 12,191 մլն ՀՀ դրամ, ավել լինելով նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 1,366 մլն ՀՀ դրամով  կամ 12.6%-ով։

«2024թ.-ին ԱրարատԲանկի  գործունեությունն ուղղված է եղել լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն»,- ամփոփելով խոսքը՝ նշել է Մհեր Անանյանը: 

Արդեն ավանդույթ է դառնում ԱրարատԲանկի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացնել նաև կորպորատիվ սոցիալական ծրագրերի մասին տեսահաշվետվությունը։

2024-ին ԿՍՊ շրջանակում իրականացվել են տասնյակից ավելի ծրագրեր ռազմավարության առանցքում գտնվող ուղղություններով՝ կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ձեռնարկատիրություն։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

Патрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»