Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


9 բան, որ պետք է անես, նույնիսկ եթե քննադատում են քեզ

ЛАЙФ

Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ ոչ ոք քեզ չի քննադատի։ Իրականում ոչ ոք էլ իրավունք չունի դատել քեզ։ Մարդիկ կարող են լսել քո պատմությունները, սակայն նրանք չեն կարող զգալ այն ամենն, ինչի միջով դու անցնում ես. նրանք քո կյանքը չեն ապրում, այնպես որ մոռացիր, թե ինչ են նրանք ասում քեզ։ Կենտրոնացիր այն բանի վրա, թե ինչ ես դու ինքդ մտածում քո մասին, և թե ինչն է, որ սրտի խորքում գիտես, որ ճիտ է քո մասին։  

1  Հոգ տար ինքդ քո մասին։Քո փոխհարաբերությունն ինքդ քեզ հետ ամենակարևորն է, որ դու երբևէ կունենաս։  Եթե դու ինքդ քո մասին լավ հոգ չտանես, դու չես կարող հոգ տանել մյուսների համար, ահա թե ինչու է ինքդ քո մասին հոգ տանելը լավագույն եսասիրական արարքը, որ կարող ես երբևէ քեզ թույլ տալ։  

2  Արա այն, ինչ կարծում ես, որ ճիշտ է քեզ համար։ Մի վախեցիր մենակ քայլելուց և մի վախեցիր սկսել դա սիրել։ Թույլ մի տուր, որ ինչ-որ մեկի անտեղյակությունը, դրաման կամ բացասականությունը կանգնեցնի քեզ լինել այն լավագույնը, որ կարող ես լինել։ Շարունակիր անել այն, ինչ սրտիդ խորքում գիտես, որ ճիշտ է քեզ համար, որովհետև երբ ամբողջովին խաղաղ ես ինքդ քո մեջ, ոչինչ չի կարող ցնցել քեզ։  

3  Հետևիր քո սեփական առանձնահատուկ ուղուն։ Ամեն նոր օր հնարավորություն է կյանքդ փոխելու այնպես, ինչպես ցանկանում ես։ Աշխատիր կյանքդ դարձնելու համար այնպիսին, ինչպիսին ցանկանում ես այն տեսնել։ Ամբողջ ուժով աշխատիր այն բանի համար, ինչին հավատում ես ու թույլ տուր, որ երազանքներդ ավելի մեծ լինեն, իսկ անհանգստություններդ՝ փոքր։ Դու չպետք է ավելին տանես, քան կարող ես պահել, ամեն օր վերցրու միայն այդ օրվա խնդիրները։ Եվ մինչ դու արդարացումների փոխարեն որոշումներ կկայացնես, նոր բաներ կսովորես ու ավելի ու ավելի կմոտենաս երազանքիդ, հիշի՛ր, որ քո կողքին քեզ նման մարդիկ են ապրում, ովքեր նույնպես փորձում են իրենց ուղով քայլել։ 

 4  Նպատակներդ ու երազանքներդ հարմարեցրու կյանքի փոփոխություններին։ Մեծ ցավ ես ապրում, երբ այնպիսի մի երազանք ունես, որն այնպես չի իրականանում, ինչպես պլանավորում կամ մտածում էիր, և դու կորցնում ես քեզ՝ հասկանալով, որ այժմ բոլորովին այլ ճանապարհով պետք է քայլես։ Եթե ցանկանում ես սանձել ներքին դևերիդ ու կյանքից լավագույնը քաղել, դու չպետք է մեկ երազանքից կառչես ու պետք է բաց մնաս նոր հնարավորությունների առաջ։ Կյանքն անկանխատեսելի է, սակայն այն բազմաթիվ հնարավորություններ է տալիս երազանքներն իրականացնելու համար։ Մի մոռացիր, որ երբեմն դրական քայլ անելու համար պետք է փոքր-ինչ փոփոխես երազանքներդ, կամ նոր պլաններ կազմես։ Ամեն ինչ կարգին է, եթե փոխես միտքդ և/կամ մեկից ավելի երազանքներ ունենաս։  

5  Ներիր նրանց, ովքեր սխալ են վարվել քո հանդեպ։ Ներողամտությունը նվեր է, որն ինքդ քեզ ես մատուցում։ Ներողամտությունը հատուկ է ուժեղ ու իմաստուն մարդկանց։ Այն հնարավորություն է տալիս կենտրոնանալ ապագայի վրա՝ առանց պայքարելու անցյալի դեմ։ Ապագայի ներուժը հասկանալու համար պետք է ներել այն ամենն, ինչ արդեն քո հետևում է։ Առանց ներողամտության վերքերը երբեք չեն բուժվի, և երբեք հնարավոր չի լինի առաջ շարժվել։ Այն, ինչ պատահել է անցյալում, գրքի միայն մի գլուխն է. մի փակիր գիրքը, այլ պարզապես թերթիր էջը։  

6  Բոլորին ցույց տուր սերդ ու բարությունդ։Եթե դու քո սերը պահում ես միայն նրանց համար, ով կարծում ես, որ արժանի է դրան, բացառելով անծանոթներին, հնարավոր է զարմանաս՝ իմանալով, որ դա ամենևին էլ սեր չէ։ Իրական սերը խտրականություն չի դնում, ինչպես արևը, որ լույս է տալիս բոլորին։ Սերն ու բարությունն ապրելակերպ է։ Որտեղ սեր կա, այնտեղ քննադատությունը տեղ չունի, և որտեղ քննադատություն կա, այնտեղ սեր չի կարող լինել։  

7  Պաշտպանիր մյուսներին, նույնիսկ եթե ոչ ոք դա չի անում։ Երբեմն դու փոքրիկ ու հասարակ մի բան կասես, սակայն դա կարող է լրացնել ինչ-որ մեկի սրտի դատարկ անկյունը։ Համարձակություն ունեցիր մտնել մթության մեջ ու ինչ-որ մեկին այնտեղից դուրս հանել դեպի լույս։ Հիշիր, ուժեղ մարդիկ պաշտպանում են իրենք իրենց, սակայն ավելի ուժեղ մարդիկ պաշտպանում են նաև մյուսներին ու ձեռք մեկնում, երբ կարող են։  

8  Կռվիր ու առաջ շարժվիր ձախողումներիդ միջով։ Երբ դու ճնշված ես զգում կամ ձախողում ես, մի ամաչիր։ Ամաչելու ոչ մի պաճառ չկա։ Դու դժվար պահ ես ապրում և դու դեռ առաջ ես շարժվում։ Սա մի բան է, որի համար պետք է հպարտանալ. դու պայքարում ես ու դանդաղ դեպի վեր բարձրանում։ Թույլ տուր, որ բոլորն իմանան, որ այսօր դու ավելի ուժեղ ես, քան երեկ և դու կլինես ուժեղ։ 

 9  Գլուխդ բարձր պահիր ու շարունակիր ժպտալ։ Կյանքիդ ամեն օրը քո պատմության մի էջն է։ Միակ պահը, երբ կյանքը քեզ հնարավորություններ չի տալիս, այն ժամանակ է, երբ դադարում ես օգտվել դրանցից։ Լաց մի լինիր անցածի համար, լաց եղիր անցյալից ազատվելու համար։ Մի ժպտա ցավը ծածկելու համար, ժպտա ցավը բուժելու համար։ Մի՛ մտածիր աշխարհի տխրության մասին, մտածիր այն գեղեցկության մասին, որ դեռ կա քո կողքին։

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой