Կերկեզը տեղափոխվել է «Լիվերպուլ». պաշտոնական
СПОРТՀունգարացի պաշտպան Միլոշ Կերկեզը «Բորնմութից» տեղափոխվել է «Լիվերպուլ»։ Այս մասին հայտնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
«Ձախ պաշտպանն անցել է բժշկական զննում և երկարաժամկետ պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի չեմպիոնների հետ AXA մարզման կենտրոնում», - նշված է ակումբի հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կազմել է 46.8 միլիոն եվրո։
2024/2025 մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում 21-ամյա Միլոշ Կերկեզը մասնակցել է 38 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Նա նաև երեք խաղ է անցկացրել Անգլիայի Գավաթում՝ առանց արդյունավետ գործողությունների։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



