Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցեց շրջանաձև տնտեսությունը խթանող CirculUP! միջազգային համաժողովին

ЭКОНОМИКА

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է միջազգային CirculUP!  շրջանաձև տնտեսության համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում։

ԵՄ կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի և Impact Hub միջազգային ցանցի կազմակերպած համաժողովը համախմբել էր ավելի քան 150 մասնակիցների՝ 40-ից ավելի երկրներից։ Միջոցառման նպատակն էր ուսումնասիրել թափոնազերծ ապագայի կառուցման գործնական լուծումները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Համաժողովը միաժամանակ հանդիսանում էր Impact Hub Global Gathering 2025 համաշխարհային հավաքի գլխավոր միջոցառումը, որն առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանում։

Միջոցառման ընթացքում պաշտոնապես ազդարարվեց խնդիրների վրա հիմնված էկոհամակարգերի ձևավորման մեթոդաբանության մեկնարկի մասին, որը մշակվել է Impact Hub Global-ի կողմից։ Այս մեթոդաբանության նպատակն է խաչաձև համագործակցության միջոցով խթանել տեղական կայուն զարգացման ջանքերը՝ պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության միջև։

«Հայաստանում մեր փորձը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում դուրս գալ փորձնական ծրագրերի շրջանակներից և ստեղծել իրական էկոհամակարգեր, որտեղ քաղաքականություն մշակողները, ձեռնարկատերերը, ներդրողները և հասարակության ներկայացուցիչները համատեղ ձևավորում են երկարաժամկետ լուծումներ», - նշել է Իմփաքթ Հաբ-ի գործադիր տնօրեն Տատյանա Գլադը։

Ռալֆ Յիրիկյանը հինգ փորձագետներից մեկն էր, ով հանդես եկավ «Հայաստանի շրջանաձև տնտեսության ներուժի բացահայտումը․ տեսակետներ ոլորտից» խորագրով մասնագիտական պանելային քննարկմանը։ Իր ելույթում նա շեշտեց խոշոր ընկերությունների դերը շրջանաձև ստարտափների աջակցման գործում՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են այդ ընկերությունները՝ իրենց գնումների քաղաքականության և մատակարարման շղթայի պատասխանատու կառավարման միջոցով, նպաստել կայուն նորարարությանը։

«Այսօր աշխարհը շարժվում է շրջանաձև տնտեսության ուղղությամբ, և մենք՝ Ucom-ում, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, լիովին գիտակցում ենք, թե որքան կարևոր է այդ փոփոխության մի մաս լինել։ Շրջանաձև տնտեսությունը պարզապես միտում չէ՝ այն ապագայի բիզնես մոդելն է, և մենք հպարտ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք կարող են այս ուղղությամբ իրական փոփոխություն բերել», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր CirculUP! ծրագրից քաղած ամենամեծ դասերից մեկն այն է, որ նույնիսկ փոքր երկրներում համակարգային փոփոխություն հնարավոր է, եթե մենք բաց ենք համագործակցության համար», - հավելել է CirculUP! ծրագրի ղեկավար Անի Բաբումյանը։

Նշենք, որ սա արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը համագործակցում են «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի շրջանակում, որն այս տարի կենտրոնացած է շրջանաձև տնտեսության լուծումների վրա։ Համաժողովն անցկացվել է Հայաստանում շրջանաձև տնտեսության նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին, և Ucom-ը շարունակում է համադրել կորպորատիվ առաջնորդությունն ու ստարտափ նորարարությունը՝ աջակցելով իր կողմից նախաձեռնվող կայուն զարգացման ծրագրերին։

**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества