«Երեկ քրոջս նշանադրությունն էր և իմ սիրտը լի է երջանկությամբ». Նազիկ Ավդալյան
ЛАЙФԾանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի քույրը նշանադրվել է: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
«Երեկ քրոջս նշանադրությունն էր և իմ սիրտը լի է երջանկությամբ, քանի որ երջանիկ է իմ քույրը՝ իմ թևն ու թիկունքը, իմ կյանքի լույսը։ Լուսս, Արսենս, դուք գտել եք միմյանց. պահեք իրար սիրով, քնքշությամբ, հարգանքով ու հավատարմությամբ։ Դուք ոչ միայն բռնել եք միմյանց ձեռքերը, այլ նաև ձեր կյանքն եք վստահել միմյանց։ Պահեք այդ վստահությունը ամուր, քանզի հենց դա է հարաբերությունների ամենախորը ու անկյունաքարային արժեքը։ Թող օրհնված լինի ձեր ընտրությունը սիրելիներս»,- լուսանկարներին կից գրել է Նազիկ Ավդալյանը:


1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



