Ինչպես են կիսելու միլիրադները․ Դեւիդ եւ Վիկտորիա Բեկհեմները պատրաստվում են ամուսնալուծվել (լուսանկարներ)
ЛАЙФԱրտասահմանյան լրատվամիջոցները վստահ են, որ Դեւիդ եւ Վիկտորիա Բեկհեմները կանգնած են ամուսնալուծության առջեւ եւ անգամ բոլոր փաստաթղթերը պատրաստ են դրա համար։ Այն, որ աստղային զույգի ամուսնությունը լավ վիճակում չէ, արդեն 6 ամիս է, հայտնի է։ Զույգը թեեւ չի հաստատում այս լուրերը, սակայն ոչինչ էլ չի անում, որպեսզի դրանք ցրվեն։ Նրանք շատ հազվադեպ են միասին դուրս գալիս հասարակության առաջ եւ բացարձակ սիրող զույգի տպավորություն չեն թողնում։
17 տարի համատեղ կյանքից հետո հիմա նրանք առանձին են ապրում, եւ պատճառը Դեւիդի տեղափոխումն է ԱՄՆ։ Նա տեղափոխվել է Նահանգներ, որտեղ ֆուտբոլային ակումբ է գնել ու այդ հարցերով է զբաղված։

Վիկտորիան 4 երեխաների հետ մնացել է տանը՝ Լոնդոնում։ Վիկտորիան, ով միշտ էլ աչքի է ընկել խանդոտ բնավորությամբ, հիմա ընդհանրապես տեղը չի գտնում, նա վախենում է, որ հեռավորության վրա Դեւիդը կսկսի իրեն դավաճանել։

Հանդեսի տեղեկություններով՝ զույգը հոգնել է պայքարել, ու նրանք սկսել են ապահարզանի համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել։ Ասում են նաեւ, որ Բեկհեմները սկսել են ունեցվածքը կիսել, որը մեկ միլիարդ դոլարից ավելի է։
Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ զույգը ունեցվածքը կիսելիս խնդիրներ չի ունենում, իսկ ահա երեխաների հարցում լուրջ սկանդալ է առաջանալու՝ երկուսն էլ ցանկանում են, որպեսզի երեխաներն իրենց հետ ապրեն։
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



