Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք
МЕЖДУНАРОДНОЕԱվստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք: Վարակվածը կին է, ով վերջերս վերադարձել է Սալվադորից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այդ մասին ասված է Ավստրալիայի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և ոչ իրեն, ոչ իր ընտանիքի անդամներին վտանգ չի սպառնում:
Ընդհանուր առմամբ, Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու 24 դեպք, այդ թվում 3-ն` այս տարի: Հիվանդացության բոլոր դեպքերում վարակվածները եղել են այլ երկրներում:
Ավստրալիայի Առողջապահության նախարարությունը նշում է, որ անհանգստանալու պատճառ չկա, որովհետև վիրուսը տարածողներ չկան:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



