Բրեդ Փիթի մասնակցությամբ «F1» ֆիլմը Apple-ի պատմության մեջ ամենահաջող մեկնարկն է գրանցել կինովարձույթում
КУЛЬТУРАՀոլիվուդյան օսկարակիր դերասան Բրեդ Փիթի մասնակցությամբ «F1» սպորտային դրաման Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում հանգստյան օրերին վաստակել է 55,6 մլն, իսկ համաշխարհային կինովարձույթներում՝ 144 մլն ԱՄՆ դոլար, ինչը ռեկորդային մեկնարկ է Apple ընկերության արտադրած ֆիլմի համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
200 մլն բյուջե ունեցող ֆիլմը բարձր գնահատականների է արժանացել կինոքննադատների կողմից: Շատերն ակնկալում են, որ ուժեղ մեկնարկից հետո ֆիլմը կինովարձույթներում կկարողանա հավաքել 500-600 մլն ԱՄՆ դոլար։
Ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկիի նկարահանած «Ֆորմուլա-1» ֆիլմում Բրեդ Փիթը մարմնավորում է փորձառու ավտոարշավորդ Սոնի Հեյսին, ով սարսափելի վթարից հետո՝ 30 տարի անց վերադառնում է մրցումների՝ փրկելու թիմին։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



