Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Միրզոյանը և Կալլասը հայտարարել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։

Նախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը ընդգծել են, որ Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել։ Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հավակնոտ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս համապարփակ շրջանակը վկայում է հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին և արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները, ինչպես նաև հաստատվել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին ՀՀ օրենքով։

Ավելի խորը գործընկերության համատեղ տեսլական

Գործընկերության նոր օրակարգը ձևակերպում է ավելի խոր, ամուր և դիվերսիֆիկացված գործընկերության տեսլական։ Այն նպատակ ունի իրացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջ ներուժը՝ ուղղորդելով ջանքերը դեպի ուժեղացնելու Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայուն զարգացան ամրապնդմանը։ Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել Եվրոպական միության հետ՝ խթանելու ավելի անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա, ինչպես նաև նպաստելու խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում։

Համագործակցության առաջնային ոլորտներ

Գործընկերության օրակարգը սահմանում է համագործակցության կոնկրետ գործողություններ՝ ընդգրկելով մի շարք ոլորտներ և արտացոլելով ընդհանուր շահերի լայն շրջանակ։ Հիմնական առաջնահերթությունները ներառում են՝

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և լավ կառավարման ամրապնդում. իրավունքի գերակայության ամրապնդում, արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջմղում, կոռուպցիայի դեմ պայքար և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովում։

Ազատության, շարժունակության և անվտանգության խթանում. վիզաների ազատականացման շուրջ կառուցվածքային երկխոսության առաջմղում, սահմանների կառավարման ամրապնդում և իրավապահ մարմինների համագործակցության խորացում՝ կազմակերպված հանցավորության և այլ ընդհանուր անվտանգության մարտահրավերների դեմ պայքարելու համար։

Արտաքին և անվտանգության քաղաքականության համագործակցության խորացում. անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլի մեկնարկ՝ Հայաստանի դիմակայունությունն ու կայունությունը բարձրացնելու, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարելու համար։

Տնտեսական դիմակայունության և փոխկապակցվածության խթանում. կայուն տնտեսական աճի խթանում տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում կապակցվածության ընդլայնման միջոցով՝ համահունչ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» ռազմավարությանը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ։

Առևտրի և տնտեսական ինտեգրացիայի ընդլայնում. երկկողմ առևտրի հետագա դիվերսիֆիկացում և շուկայի հասանելիության բարելավում՝ ներառյալ ԵՄ ստանդարտներին և տեխնիկական կանոնակարգերին աստիճանական մերձեցում։

Մարդկանց միջև կապերի խթանում. հասարակությունների միջև ավելի խորը կապերի խթանում՝ հետազոտությունների և նորարարությունների, կրթության և երիտասարդների շարժունակության, ինչպես նաև մշակույթի ոլորտում ընդլայնված համագործակցության միջոցով։

Հաջորդ քայլեր

Բանակցությունների ավարտից հետո Գործընկերության օրակարգի համաձայնեցված տեքստը կանցնի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապատասխան ներքին ընթացակարգերով։ Ընդունումից հետո Օրակարգը կծառայի որպես համագործակցության ուղենիշ։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական միության հետ այս հավակնոտ նոր փուլի մեկնարկին՝ ի շահ մեր քաղաքացիների և խաղաղ ու բարեկեցիկ տարածաշրջանի խթանման։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха