Դադարեցնե´լ Սամվել Կարապետյանի նկատմամբ անձնական և տնտեսական հաշվեհարդարը. «ՀայաՔվե»
ПОЛИТИКАԻշխանությունը բռնազավթած վարչախումբը երկիրը վերածել է քաղաքական հետապնդումների ու խղճի բանտարկյալների պետության։ Հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքից հետո թրքահպատակ վարչախումբը փորձում է խլել նրա օրինական սեփականությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` վտանգելով ՀՀ էներգետիկ համակարգը և ազգային անվտանգությունը։
Տեղի ունեցող ապօրինությունները սպառնալիք են նաև ՀՀ տնտեսության և հատկապես ներդրումային միջավայրի համար, քանի որ ցանկացած ներդրողի օրինական սեփականությունն այսուհետև կարող է բռնազավթվել իշխող վարչախմբի կողմից` զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով։
Այս ամենն ուղեկցվում է նաև իշխանական քարոզչամիջոցներից հորդող ստահոդ քարոզով, թե իբր սա տեղի է ունենում սպառողների շահերը պաշտպանելու նպատակով: Իրականությունն այն է, որ այս ամենը հանգեցնելու է ՀՀ-ում էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացմանը, էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը և ընդհանուր տնտեսական ճգնաժամի խորացմանը։
Այս գործողությունները հայկական Սփյուռքի և սփյուռքահայ գործարարների դեմ ուղղված քայլ են, որով փորձ է արվում վերջնականապես կտրելու Հայաստանը արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից, ինչն էլ հերթական թուրքական պահանջն է։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները, պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաև դադարեցնել ՀՀ տնտեսության ու էներգետիկ համակարգի դեմ ուղղված ապօրինի քայլերը։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



