Կրթության համակարգը նպաստել է, որ հասարակական-քաղաքական դաշտը համալրվի բանիմաց երիտասարդ կադրերով. Արմեն Աշոտյան
ОБЩЕСТВОԿրթության համակարգը վերջին տարիներին նպաստել է, որպեսզի հասարակական-քաղաքական դաշտը համալրվի բանիմաց, գործունյա, երիտասարդ կադրերով: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Կարծում եմ, նրանց մի մասը հանգրվանել է նաև Հայ հեղափոխական դաշնակցությունում, Հանրապետականում հաստատ հանգրվանել է, տեսնում եմ նաև ընդդիմադիր կուսակցություններում: Այնպես որ վստահ եմ, Դաշնակցությունում էլ կան: Եթե խոսքն ուզում եք տանել կոալիցիային, այստեղ պետք է դնենք վերջակետ ու չենք խոսի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ խոսակցություններին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



