Լայմա Վայկուլեի գեղեցկության գաղտնիքը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
61 տարեկան հասակում Լայմա Վայկուլեն ուղղակի հրաշալի տեսք ունի. նիհար, երիտասարդ և միշտ ուրախ։ Արդեն երկար տարիներ նա մնում է 47-49 կիլոգրամի սահամններում։ Իսկ պատճառը այն է, որ նա պահպանում է սնվելու սեփական կանոնները։
Ներկայացնում ենք Վայկուլեի նիհարելու մեթոդը, որը օգնում է ազատվել 6 կիլոգրամներից ընդամենը 9 օրում։ Պետք է նշել, որ այս դիետան շատ խիստ դիետա է և պահանջում է դիմացկունություն և կամքի ուժ։
Երգչուհու հիմնական կանոնը օրական 2-3 անգամ սնվելն է։ Ընդ որում, սնունդը պետք է լինի մաքսիմալ պարզ։ Որպես միջանկյալ սնունդ Լայման օգտագործում է կանաչ թեյ` կիտրոնով և շաքարի փոխարեն`մեղրով։
Լայմա Վայկուլեի դիետան.
Եթե Վայկուլեն ավելորդ քաշ է հավաքում, նա պահում է սնվելու այսպիսի սխեմա. 3 օր ուտում է միայն բրինձ, հաջորդ 3 օրը՝ եփած հավի միս և ևս 3 օր` միայն խնձոր։ Ընդ որում, կարելի է ուտել բրնձի, հավի և խնձորի ցանկացած տեսակ։
Համի համար նա ավելացնում է մի փոքր սոյայի սոուս և չոր տերևներ։ Եվ պետք է պարտադիր խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր։
Լայման նախապատվությունը տալիս է կարմիր բրնձին, քանի որ դրա մեջ օգտակար նյութերը ավելի շատ են։
Հակացուցումներ.
Այս դիետայից չպետք է օգտվեն հղիները, կերակրող մայրերը և երիկամների հետ խնդիրներ ունեցող անձինք։ Երգչուհին երբեք այս սխեմայով չի սնվում, երբ հիվանդ է։ Բացի այդ, այս դիետան չի կարելի կիրառել, եթե ձեր օրգանիզմը թուլացած է կամ դուք նոր եք ապաքինվել։



