Լիբանանում բախումներից 12 մարդ է վիրավորվել
МЕЖДУНАРОДНОЕԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Ազատ դեմոկրատական շարժում» քրիստոնյա կուսակցության ակտիվիստների եւ ուժային կառույցների բախումից վիրավորվել է 6 ակտիվիստ եւ 7 զինծառայող, դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լիբանանի քրիստոնյաների այս խոշոր միության ղեկավար Միշել Աունը Թամամ Սալյամի կառավարությանը մեղադրել է նախագահական լիազորությունների բռնազավթման մեջ։ Աունի համախոհները պահանջում են հարգել քրիստոնյաների իրավունքները եւ լուծել առանցքային պաշտոնների նշանակման շուրջ ծագած ճգնաժամը։
Ցույցի պատճառը Լիբանանում հանրապետության ղեկավարի ընտրության շուրջ շարունակվող ճգնաժամն է։ Այդ պաշտոնը թափուր է անցյալ տարվա մայիսի 25-ից, երբ նախագահական նստավայրը լքեց Միշել Սուլեյմանը
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



