Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ընտանեկան գաղտնիքներ. ի՞նչ տեսք ունեն ու ինչպե՞ս են ապրում Պուտինի աղջիկները

ЛАЙФ

Past.am

Պատկերացրեք՝ եթե Ռուսաստանում էլ նախագահի կինն ու երեխաները ապրեին այնպես, ինչպես Ամերիկայում, Սուրբ Ծննդին ներկայանային նոր ֆոտոշարքով, որը կմեկնաբանեին, կքննարկեին միլիոնավոր մարդիկ, իսկ նախագահը, օրինակ՝ «Երեկոյան Ուրգանտում» անկաշկանդ պատմեր իր ընտանիքի անդամների նախասիրությունների մասին …

Երևի թե մենք վայրկենապես կկորցնեինք նրանց հանդեպ հետաքրքրությունը: 2015թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «ընտանիքը սրբության սրբոց է ու գաղտնիք՝ 7 կողպված դռների հետևում», իսկ արդեն հունվարին «անհնազանդ» լրագրողները միանգամից երկու հիթ մատուցեցին հանրությանը՝ մանրամասներ հաղորդելով Պուտինի կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի, ու նրանց ավագ դստեր՝ Մարիայի անձնական կյանքի մասին:

Anews.com-ը որոշել է ավելի մանրամասն ներկայացնել Պուտինի VIP-դուստրերի կյանքը:
Անցած տարի ԶԼՄ-ները տարվել էին Պուտինի փոքր դստեր՝ 29-ամյա Կատերինա Տիխոնովայի կյանքի մանրամասների բացահայտումներով:

Այն ժամանակ հաջողվեց պարզել, որ աղջիկը

1) ակրոբատիկ ռոքնռոլի չեմպիոն է, որը գլխապտույտ սալտոներ կարող է կատարել

2) հիմնադրամի ղեկավար է, որը Մոսկվայի արևմուտքում՝ Մոսկվայի պետական համալսարանի տեխնոլոգիական հովտում, իրականացնում է խոշորագույն նախագիծ:
Կատերինան փաստաթղթեր ստորագրելիս

Կատերինան՝ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչի կողքին

3) ենթադրաբար, 33-ամյա գործարար Կիրիլ Շամալովի կինն է, ով այսպես կոչված «Պուտինի ընկերների» շրջանակից է ու դոլարային միլիարդատեր (ըստ Forbes-ի գնահատականի), ով ունի հեքիաթային դղյակ Լազուրե ափին:


Ի դեպ, Կատյային դեռ 5 տարի առաջ «ամուսնացրին» ինչ-որ կորեացու հետ, որը իբր դիվանագետի որդի էր: Կորեական ու բրիտանական թերթերը անհավանական պատմություններ էին պատմում, սակայն լուսանկարներում ամենևին էլ Պուտինի դուստրը չէ, այլ պուերտոռիկացի գեղեցկության թագուհի Ումա Բլասինին:

Անձամբ Պուտինը դեկտեմբերյան ասուլիսի ժամանակ հրաժարվեց նույնականացնել Կատերինա Տիխոնովային, սակայն գովեց նրա գլխավորած հիմնադրամը՝ բացատրելով դրա օգտակարությունը:

Պուտինի ավագ դստեր՝ 30-ամյա Մարիայի կյանքը ավելի շատ է գաղտնիքներով պարուրված: Անցած աշնանը Reuters-ի լրագրողները ցանկանում էին նրան գաղտնազերծել, սակայն չէին կարողացել գտնել հավաստի աղբյուրներ ու հասուն տարիքում արված ոչ մի լուսանկար:

Սակայն հունվարին The New Times-ի թղթակիցը կարողացավ մի քանի լուսանկար հայտնաբերել Մաշայի նախկին համակուրսեցիների օգտահաշիվներից ու պարզեց, որ Պուտինի աղջիկները չեն օգտվում իրենց իսկական ազգանունից: Բուհում, օրինակ՝ Մարիա Պուտինային ճանաչում էին որպես Վորոնցովա, մինչ այդ հանդես էր գալիս 4 այլ ազգանուններով: Իսկ հիմա նա Մարիա Ֆաասենն է, քանի որ կրում է հոլանդացի գործարար ամուսնու ազգանունը: Ֆաասեննն աշխատել է «Գազպրոմի» կառույցներում: Սա Յորիտ Ֆաասենի միակ լուսանկարն է, որը հայտնաբերել են հոլանդացիները:

Իսկ սա Մարիայի ամենաթարմ լուսանկարն է՝ արված ընկերուհու ծննդյան օրը, 2013թ.

2011թ., Մարիան բժիշկ-էնդոկրինոլոգ է, Մոսկվայի պետհամալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Էնդոկրինոլոգիկան գիտական կենտրոնի ասպիրանտ:

Ընկերուհիների հետ, Իտալիա, 2010թ.

Վերջին լուսանկարը հետաքրքիր տեղեկություն է հաղորդում: ՌԴ նախագահի դուստրը հանգստացել է Սարդինիայում՝ Պորտո-Չերվոյում, որտեղ զվարճանալու նպատակով հավաքվում են միլիարդատերեր ողջ աշխարհից:

Այստեղ տեղակայված է էքսքլյուզիվ զբոսանավային ակումբ՝ շքեղ զբոսանավերով, իսկ տեղի հյուրանոցներն աշխարհում ամենաթանկ տասնյակի մեջ են ներառված:

2000-ականներից Սարդինիա էին գնում հանգստանալու ամենահարուստ ռուսները: Տեղի առանձնատների ռուս գնորդների թվում մամուլը տալիս էր Ալիշեր Ուսմանովի (USM Holdings), Ռուստամ Տարիկոյի («Русский стандарт») ու Վլադիմիր Պուտինի անունները:
La Nuova Sardegna թերթը պնդում է, որ դեռ 2003-ին Պուտինը 10 մլն եվրոյով գնել է 1200 քմ մակերեսով առանձնատուն՝ ձևակերպելով ուրիշի անունով: Ի դեպ, տեղեկությունը չէր հաջողվել ստուգել: Հայտնի է միայն, որ դրանից 1 տարի առաջ Պուտինի աղջիկները հանգստացել են այդ վայրերում՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի տանը ու այդ վայրը նրանց «շատ է դուր եկել»:

3 տարի անց Բեռլուսկոնին պատմեց, որ իր մի քանի առանձնատները վաճառել է ռուս գործարարների:

Այսպես, հիմա մենք գոնե գիտենք, թե ինչ տեսք ունեն Պուտինի աղջիկները ու չենք շփոթի նրանց մոդել Ումա Բլասինիի հետ:

Ոչ էլ իրավաբան Դարյա Զախարովայի …

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой