«Միկա-2»-ը 1-0 հաշվով առավելության հասավ «Փյունիկ-2»-ի նկատմամբ
СПОРТԵրեւանի «Միկա»-ի երկրորդ թիմը Հակոբ Մկրյանի գլխավորությամբ փետրվարի 6-ին իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց «Փյունիկ-2»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, հանդիպումն ավարտվեց Երեւանի «Միկա-2»-ի հաղթանակով:
Հանդիպման վերջին րոպեներին Ախմեդ Ջինդոյանի հետ կոպիտ խաղի համար նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց հենց տուժողը: «Միկա-2»-ի մարզիչները խաղալու հնարավորություն տվեցին իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր ֆուտբոլիստներին:
«Միկա-2»-ը հանդես եկավ հետեւյալ կազմով. Արմեն Ֆիշյան, Իշխան Մանուկյան, Ռեւիկ Եղիազարյան, Վարդան Սաֆարյան, Վազգեն Երանոսյան, Դավիթ Գրիգորյան, Ալբերտ Զոհրաբյան, Աշոտ Ադամյան, Արման Հակոբյան, Հովհաննես Փափազյան, Հայկ Ոսկանյան:
Երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկան Պողոս Այվազյանը, Կարապետ Սեմիզյանը, Գեղամ Ասատրյանը, Գեւորգ Ազատյանը, Ալիկ Մկրտչյանը, Վահե Կարապետյանը, Միշա Եգորյանը, Ախմեդ Ջինդոյանը: