Նա կարող է դառնալ ԱՄՆ-ի ամենաոճային առաջին տիկինը․ ով է միլիարդատեր Դոնալդ Թրամփի կինը /լուսանկարներ/
ЛАЙФՄիշել Օբամային անվանում են ԱՄՆ-ի վերջին տարիների ամենահմայիչ առաջին տիկին։ Սակայն նրա տեղը շատ շուտով կարող է զբաղեցնել նախկին մոդել Մելանյա Կնաուսը։ 45-ամյա այս գեղեցիկ տիկինը հայտնի միլիարդատեր, ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփի կինն է։ Ամերիկացիների 39 տոկոսի կարծիքով՝ 69-ամյա Թրմափը բոլոր շանսերն ունի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու։
Իսկ դա նշանակում է, որ նրա գեղեցկուհի տիկինը՝ ազգությամբ սլովենացի Մելանիան, կդառնա ԱՄՆ առաջին տիկինը։ Նորաձեւության բլոգերները վստահ են՝ նա կլինի ԱՄՆ ամենաոճային առաջին տիկինը բոլոր ժամանակներում։ Թրամփը Մելանիայի հետ ծանոթացել է 1998 թվականին։
Նրանց բուռն սիրավեպը բերել է շքեղագույն հարսանիքի, որի ժամանակ հարսի լուսանկարները հայտնվեցին հանրահայտ Vogue ամսագրի շապիկին։ 2006-ին ծնվել է նրանց որդին՝ Բարոնը։ Երբ լրագրողները Մելանիային հարցրել են, թե ինչպիսի առաջին տիկին կլինի ինքը, եթե ամուսինը նախագահ դառնա, նա պատասխանել է։ «Շատ ավանդական, ինչպիսին էին Ջեկի Քենեդին կամ Բեթթի Ֆորդը»:

















