Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Siemens բջջային հեռախոսները հիշվում են թեթևակի կարոտով, ինչպես ընդունված է ասել՝ որոշակի նոստալգիայով։ Բայց ի՞նչ պատահեց, ինչո՞ւ խանութներից անհետացավ մի ապրանքանիշ, որը թելադրում էր միտումներ և ստեղծում նորարարություններ, և որը բջջային կապի պատմության մի ամբողջ «դարաշրջան» էր։

Սիմենս ընկերությունը հայտնվել է 1847 թվականին Բեռլինում։ Ինժեներներ Էռնստ Վերներ ֆոն Սիմենսը և Յոհան Գեորգ Հալսկեն սկսել են հեռագրով, բայց աստիճանաբար կորպորացիան ընդլայնվել է, Siemens-ը կառուցել է էլեկտրակայաններ, ստեղծել գնացքներ և բժշկական սարքավորումներ։ Սակայն 20-րդ դարի վերջին գերմանացիները ուշադրությունը սևեռել են նոր ոլորտի՝ բջջային կապի վրա։ Առաջին Siemens բջջային հեռախոսը թողարկվել է 1985 թվականին: Այն ծավալուն C1 խոսափող էր, որը կշռում էր գրեթե 9 կիլոգրամ, և նախատեսված էր մեքենայում տեղադրելու համար: Բայց հենց դրանից սկսվեց ընկերության բջջային դարաշրջանը։ Արդեն 1992 թվականին թողարկվեց P1-ը՝ Siemens-ի առաջին GSM հեռախոսը, իսկ 1995 թվականին հայտնվեց հայտնի S4-ը՝ լիթիում-իոնային մարտկոցով և տասը ժամ խոսելաժամանակով։ Դա առաջընթաց էր, որն այն ժամանակ թվում էր գիտաֆանտաստիկ։

Siemens-ը իսկական համբավ ձեռք բերեց 1990-ականների վերջին։ 1997 թվականին ընկերությունը թողարկեց S10-ը՝ աշխարհի առաջին գունավոր էկրանով հեռախոսը։ Այն ուներ միայն չորս գույն, բայց դա քայլ էր դեպի ապագա։ 1999 թվականին Siemens-ը կրկին զարմացրեց աշխարհին՝ թողարկելով SL10-ը՝ առաջին սլայդերը։ Դրան հաջորդեց SL45-ը՝ MP3 նվագարկիչով և հիշողության քարտով առաջին հեռախոսը։ 2001 թվականին հայտնվեց SL45i տարբերակը՝ Java հավելվածների աջակցությամբ։

Դա հեղափոխություն էր. օգտատերը կարող էր ինքնուրույն տեղադրել ծրագրեր և խաղեր։ Իրականում, դա սովորական հեռախոսից «սմարթֆոնին» անցնելու առաջին քայլն էր։

Զուգահեռաբար մշակվեցին այլ հաջողված շարքեր։ 2003 թվականին Siemens-ը հասավ իր գագաթնակետին՝ նրանն էր բջջայինների համաշխարհային շուկայի 8,3 %-ը։ Ապրանքանիշը ճանաչելի էր յուրաքանչյուր երկրում, և թվում էր, թե հաջողությունը սահմաններ չունի։ Բայց հենց ամենամեծ հաջողության պահին սկսվեցին խնդիրները։ Siemens-ը շարունակում էր արտադրել գերազանց սարքավորումներ, սակայն օգտատերերը ավելի ու ավելի էին բողոքում ներկառուցված ծրագրային «հում» ապահովումից։ Հեռախոսները խափանվում էին, ծրագրերը՝ «կախվում»։ Ծրագրային ապահովումը անավարտ էր, իսկ թարմացումներն ուշանում էին։ Այդ ֆոնի վրա էլ մրցակիցները, մասնավորապես Nokia-ն և Sony Ericsson-ը, ավելի կայուն և հասկանալի դարձան սպառողների համար։

Հիմնական անհաջողությունը դարձավ Siemens SX1-ը՝ հզոր, ոճային, Symbian օպերացիոն համակարգով, բայց շատ տարօրինակ ստեղնաշարով. կոճակները գտնվում էին էկրանի կողքերին։ Հեռախոսն արժեր մոտ 750 դոլար, բայց Sony Ericsson-ը 400 դոլարով առաջարկում էր սովորական կոճակներով, հստակ մենյուով և տեսախցիկով T610-ը։

Գործընկերները սկսեցին հետ քաշվել։ Հեռահաղորդակցության այնպիսի օպերատոր ներ, ինչպիսիք են Deutsche Telekom-ը և Vodafone-ը, սկսեցին կրճատել պատվերները։ Siemens-ը օրական մինչև մեկուկես միլիոն եվրո գումար էր կորցնում։ 2001-2005 թվականներին ընկերությունը կրճատեց ավելի քան 8000 աշխատակցի։

Հետո Siemens-ը փորձեց նորաձև դառնալ։ Կանանց շրջանում սիրված ոճային ծալովի հեռախոս CL75-ի նման մոդելների հաջողությունը ոգեշնչեց Xelibri դիզայներական շարքի ստեղծումը։ Դրանք հեռախոսներ էին, որոնք ավելի շատ նման էին կախազարդերի և ֆուտուրիստական կրծքազարդերի։ Դրանք արժեին մինչև 400 եվրո, բայց հազիվ թե հնարավոր էր դրանցով զանգեր կատարել։ Xelibri-ի մեջ ներդրվեցին հսկայական գումարներ, իսկ նախագիծը վստահվեց բջջային արդյունաբերությունից շատ հեռու մի թիմի։ Հայեցակարգը նորաձև էր, բայց բոլորովին անօգուտ։ Արդյունքը՝ մեկ միլիոնից պակաս վաճառված օրինակ և ավելի քան 30 միլիոն եվրո վնաս։

Դա ճակատագրական սխալ դարձավ։ Իր ինժեներական արմատներին վերադառնալու և գործող մոդելները կատարելագործելու փոխարեն, Siemens-ը անցավ փայլփլուն լուծումների։ Եվ 2005 թվականին իրավիճակը դարձավ կրիտիկական։ Բայց Siemens-ը խորամանկ քայլ կատարեց. իր բջջային բիզնեսը վաճառեց թայվանական BenQ ընկերությանը։ Գործարքը ներառում էր 250 միլիոն եվրոյի ներդրում BenQ-ի զարգացման մեջ, բաժնետոմսերի գնում և ապրանքանիշը պահպանելու պարտավորություն։ Արդյունքը BenQSiemens ապրանքանիշն էր, սակայն տարվա վերջին BenQ-ն սնանկացավ։ Ընկերությունը հրաժարվեց Siemens անունից, և նրա բոլոր մշակումները մոռացության մատնվեցին։ BenQ-Siemens հեռախոսները շուկայից անհետացան շատ արագ։Դա գերմանական մեծ ապրանքանիշի բջջային պատմության պաշտոնական ավարտն էր։ Բջջային հեռախոսների հետ կապված ձախողումից հետո Siemens-ը կենտրոնացավ իր հիմնական բիզնեսի վրա՝ արդյունաբերություն , բժշկություն, էներգետիկա։ Այսօր Siemens հեռախոսներն արդեն պատմություն են, բայց դրանք ջերմ ու հիշարժան են։ Siemens-ը հեռացավ ոչ թե թույլ լինելու պատճառով, այլ որովհետև չհասցրեց ժամանակի հետևից։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе