Արդյո՞ք շաքարը կնճիռներ է առաջացնում
ЛАЙФԲազմիցս է խոսվել այն մասին, որ չափից շատ արևը և ծխախոտի ծուխը կործանարար ազդեցություն են ունենում մաշկի առողջության վրա: Սակայն գոյություն ունի ևս մեկ գործոն, որն արագացնում է մաշկի ծերացման գործընթացը:
Բանն այն է, որ ամենօրյա կերակրացանկում մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքների չարաշահումն իր արտացոլումն է ունենում կնոջ դեմքի վրա՝ վաղաժամ առաջացած կնճիռների տեսքով: British Journal of Dermatology պարբերականում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ մաշկի վաղաժամ ծերացումն ակնհայտ է դառնում 35 տարեկանից հետո, ինչպես նաև, առավել ընդգծված կերպով արագ զարգացում է ապրում:
Պատճառն այն է, որ օրգանիզմում տեղի է ունենում գլիկացիա (glycation), որի ժամանակ շաքարն արյան մեջ միանում է սպիտակուցներին՝ ստեղծելով նոր վնասակար մոլեկուլներ, որոնք վնասում են օգտակար սպիտակուցներին, մասնավորապես՝ կոլագեն և էլաստին սպիտակուցային մանրաթելերին, որոնք պատասխանատու են մաշկի էլաստիկության և ամրության համար:



