Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Կարմիր խնձորի» և այլ «բարբարոսական» ավանդույթների մասին

ЛАЙФ

Հայկական ծիսակատարության ժամանակ խնձորի հետ կապված 16 ծես կա: Ավելին` զույգի միավորումը սկսվում է խնձորից եւ ավարտվում խնձորով: Սակայն այդ ծիսակատարություններից առավել հայտնի է կարմիր խնձորի հետ կապված ավանդույթը: Այս մասին ասաց ազգագրագետ, գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին:

Մինչ ավանդույթի հետ կապված ներկա մոտեցումներին ծանոթացնելը նա ներկայացնեց նախկին մոտեցումներն ու պահանջները: «Առաջ, որ կույս չլինեին, հարսներին թարս նստեցրել են էշի վրա եւ ճանապարհել հոր տուն, որ բոլորի աչքի առաջ խայտառակ լինի: Իսկ հիմա կարողանում են համաձայնության գալ, քանի որ մարդիկ ավելի լայնախոհ ու ազատամիտ են դարձել»,- նկատեց Լուսիկ Ագուլեցին:
 
Հարցին, թե մինչեւ, երբ են այդ բարքերը մեզ մոտ գործել ավելացրեց. «Դա ես էլ եմ իմ աչքով Նախիջեւանում տեսել, որ էշի վրա աղջկան թարս նստեցնում, ուղարկում էին հոր տուն: Այն ժամանակ նման դեպքերում տատիկիս մոտ էին գալիս: Աղջկա մայրը լացելով եկավ, տատիկիս հավատացրեց, որ աղջիկը կույս է: Բերեցին տատիկս նայեց եւ պարզվեց, որ նրա կուսաթաղանթը խորն է: Մի դեպքում էլ կուսաթաղանթը ճարպակալած էր: Հետո Բաքվում էլ էին հաստատում նոր, այդ աղջիկներին փեսայի հարազատները հետ էին ընդունում: Բայց պետք է տեսնեիք, թե ինչ սկանդալ էր լինում այդ օրը: Կանայք պատառոտում էին իրենց երեսները: Ծեծում էին այդ աղջիկներին, որ ասեր, թե ո՞ւմ հետ է քնել: Բայց այդ աղջիկը ոչ ոքի հետ չէր քնել, որ անուններ տար»:
 
wyTL5Fehl4M 
 
Լուսիկ Ագուլեցին նաեւ նշեց, որ առաջին գիշերվա համար զույգերի սենյակը հատուկ կանայք են ընտրվել, որ սենյակը պատրաստեն`ծաղիկներով, սպիտակեղենով, ինչի դիմաց նաեւ վարձատրվել են:  Առաջին գիշերվանից հետո աղջկա կուսությունը ստուգելու համար եւս հատուկ կանայք են ընտրվել: Լուսիկ Ագուլեցու փոխանցմամբ, Ագուլիսում իր տատին էին ընտրում, որովհետեւ գիտեին, որ կարող է ուրիշ կանայք խաբեին: «Լինում էին դեպքեր, երբ հարսը աղջիկ չէր լինում, բայց կանայք դասավորում էին, աղավնու արյուն էին լցնում, որը շատ նման է կուսություն արյունին: Արյունը աղջիկը լցրել է տակը, էլ չեն կարողացել հաստատել, որ կույս չի: Դա հատուկ մասնագիտություն է անկողին պատրաստելը, զգալ աղջիկը կույս է, թե ոչ»,- մանրամասնեց տիկին Ագուլեցին եւ ավելացրեց, որ  եթե իսկապես առաջին գիշերվանից հետո աղջիկը կույս չի եղել եւ փեսայի ընտանիքը նրան հետ չի ուղարկել` դաժան կյանքի է արժանացել: Նրան որպես աղախին են պահել, անընդհատ երեսով են տվել: Անգամ, երբ նրանց իրենց հոր տուն են ուղարկել` այնտեղ էլ են հալածվել, եթե, իհարկե ծնողները նրանց ընդունել են: Ի դեպ, ազգագրագետից հետաքրքրվեցինք, նաեւ, թե ինչո՞ւ է այդ ծիսակատարությունը ասոցացվում կարմիր խնձորի եւ ոչ թե մեկ այլ մրգի հետ, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Խնձորը պտղաբերության, կյանքի սկզբի, Ադամի ու Եվային սիմվոլիկան է: Խնձորը համեղ է, եթերային, երկրագնդի նման կլոր: Իսկ աշխարհում համարվել է, որ զույգերի միավորումը տիեզերքն է կատարում: Հետո խնձորի հյութը սպիտակ գույն ունի, ինչը մաքրություն է խորհրդանշում: Օրինակ, նուռ էլ են տարել: Նուռն էլ իր հերթին տղայի խորհրդանիշն է, իսկ տղա երեխան հայ ընտանիքում արդեն առաջնակարգ է, որովհետեւ տղա երեխան է սերունդը շարունակում»:
 
1280492117_20
 
Թեեւ այս խստաբարո ավանդույթը աստիճանաբար զիջում է  իր դիրքերը, սակայն այն դեռ շարունակում է հայ հասարակությունում մեծամասնության համար պարտադիր պայման հանդիսանալ: Ինչի համար հայ աղջիկները նույնիսկ վիրահատական միջամտության են դիմում այն վերականգնելու համար: Կուսաթաղանթի վերականգման վիրահատությունը, թեեւ արտոնված չէ, սակայն գաղտնի հարցումները ՀՀ ծննդատներում ցույց տվեցին, որ ներքին կարգով կուսաթաղանթի վերականգման վիրահատություններ որոշ ծննդատններում իրականացվում է: Ավելին` նրանք հեռախոսային խոսակցության ընթացքում հաստատում էին, որ իրականացվում է, սակայն գնային եւ վիրահատության եղանակներին ծանոթացնելու համար հրավիրում էին իրենց մոտ` պատճառաբանելով, որ դա հեռախոսային խոսակցություն չէ: ՀՀ գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ կուսաթաղանթի վերականգման վիրահատությունը Հայաստանում արտոնված չէ: « էպիզոտիկ դեպքեր են լինում, երբ  պատահական դիմում են մեր բուժհիմնարկ կամ գինեկոլոգին, անպայման, ուղարկում ենք դատաբժշկական փորձաքննության, որպեսզի այնտեղ ուսումնասիրվի, որովհետեւ բնական է, որ դա միշտ վեճերի հարց է լինում»,- նշեց Ռազմիկ Աբրահամյանը: Իսկ վիրահատական միջամտություններ, ըստ նրա  կատարվում են այն դեպքում, եթե պատռվածք է եղել եւ վիրահատության կարիք կա, զուտ կուսաթաղանթի վերականգնում որպես կրիմինալ  այդպիսի բան, ըստ նրա գոյություն չունի: «Դա համարվում է գաղտնի կուսաթաղանթի կրիմինալ եւ արտոնված չէ: Այլ բան է, որ նույն ամուսինները կամ հարաբերությունները չօրինականացարած զույգերը կենակցել են եւ արնահոսություն է առաջացել, ինչի արդյունքում, եթե կյանքին վտանգ է սպառնում բնական է, որ բժշկական օգնություն ցուցաբերվում է»,-ավելացրեց Ռազմիկ Աբրահամյանը:

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой