Երեք անչափահաս երեխայի մոր խափանման միջոցը փոխվեց. ընտրվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք
ОБЩЕСТВОԱյսօր կայացել է երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի գործով դատական նիստը, որի ժամանակ քննարկվել է կալանքը փոխելու հարցը։ Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ կալանքի փոխարեն սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։
«Փաստի» տեղեկություններով, դատի ժամանակ չի քննվել ընդդիմադիր կին պատգամավորների երաշխավորությունը, քանի որ նրանք դատական նիստի չեն ներկայացել, իսկ նման դեպքում երաշխավորագիրը չի քննվում: Չի քննվել նաև փաստաբան Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Մեր տեղեկություններով, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մեղադրյալի՝ երեք անչափահաս երեխայի մայր լինելը, ինչպես նաև այսօրվա դատական նիստին նրա պատշաճ վարքագիծը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



