Ընտանեկան գաղտնիքներ. Ո՞վ է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որդին, մաս 2-րդ
ЛАЙФԻ տարբերություն Պուտինի աղջիկների՝ Իլյա Մեդվեդևը չի թաքնվում այլ անունների ներքո ու դեռահասության տարիներին հաճախ էր ծնողների հետ հայտնվում հանրության մեջ, օրինակ՝ մայիսի 9-ի Հաղթանակի օրվա շքերթին կամ մարզական մրցություններին:
Ավելին, 12 ու 15 տարեկանում նա նկարահանվել է «Երալաշի» մի քանի էպիզոդում, նույնպես իր անունով: Ընդ որում, նշվում է, որ տղան քասթինգին մասնակցել է ընդհանուր հիմունքներով, իսկ նկարահանող խումբն անգամ չգիտեր նրա VIP-կարգավիճակի մասին:
Ավելի բարդ է հայթայթել 20-ամյա Իլյայի թարմ լուսանկարները, ով Մոսկվայի համալսարանի միջազգային-իրավական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է:
Իլյան նայում է օբյեկտիվի ուղղությամբ
Իլյան ծիծաղում է
«Սոբեսեդնիկը» կարողացել է պարզել տղայի համակուրսեցիներից, որ նա նա չի շրջում թիկնապահներով շրջապատված, իրեն պահում է ինչպես բոլորը, սակայն չի մտերմանում բոլորի հետ:








