Դորտմունդի «Բորուսիա»-ն եւ «Հերտա»-ն չպարզեցին հաղթողին
СПОРТԳերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրնկալվել էր երրորդ տեղում ընթացող «Հերտա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումն ավարտվեց է ոչ-ոքի` 0:0 հաշվով: Դորտմունդցիների կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքա կանի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղի 70-րդ րոպեին նա մոտ էր հաշիվը բացելուն, սակայն հայ ֆուտբոլիստի վտանգավոր հարվածը շեղ ստացվեց:
Կայացած 20 տուրից հետո «Բորուսիա»-ն վաստակել է 45 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջատար «Բավարիա»-ից «Բորուսիան» հետ է մնում 7 միավորով: Երրորդ տեղում գտնվող «Հերտա»-ն վաստակել է 35 միավոր:
Փետրվարի 13-ին «Բորուսիա»-ն սեփական դաշտում կմրցի «Հանովեր»-ի հետ:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



