Խուլիգանություն Սիլիկյան թաղամասում
ОБЩЕСТВОՀուլիսի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 1965 թ. ծնված Մարինա Ա.-ն և հայտնել, որ համագյուղացի Կառլեն Մ.-ն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն և պատճառել ֆիզիկական ցավ։
Դրանից հետո Կառլեն Մ.-ն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մ.-երը հետապնդել են իր որդուն` 2000 թ. ծնված Է.-ին և Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ վնասել են իրեն պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



