Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ամենաբարդը դերասանների ընտրությունն էր». HK Productions-ը ֆիլմ է նկարահանում Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի մոտիվներով

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

HK Productions-ը սկսվում է երկու նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի արտադրություն: 2026 թվականը նշանային տարի է ինչպես ընկերության, այնպես էլ հիմնադիր Հրաչ Քեշիշյանի համար։
HK Productions-ը դառնում է 20 տարեկան, իսկ Քեշիշյանի՝ հեռուստատեսային ու կինո ոլորտում ակտիվ ստեղծագործական գործունեության՝ 40-րդ տարեդարձն է։

«Այսօր, նոր սերնդի հետ համատեղ, մենք վերստին սկսում ենք մի ճանապարհ՝ նույն ոգով, նույն հավատով։ Եվ խորհրդանշական է, որ հոբելյանական տարում կրկին համատեղվում են ռեժիսորական և պրոդյուսերական աշխատանքներս»,- նշեց Հրաչ Քեշիշյանն ու հավելեց, որ նոր ֆիլմերը խոստանում են ոչ միայն բարձր գեղարվեստական մակարդակ, այլև խորքային ու ժամանակակից թեմաներով կառուցված պատմություններ։
Առաջին ֆիլմը, որի նկարահանումներն արդեն մեկնարկել են, Հովիկ Աֆյանի հայտնի «Կարմիր» վեպի մոտիվներով է: Tert.am Life-ը ներկա է եղել ստեղծագործական թիմի հետ հանդիպմանն ու առանձնացրել կարևոր դրվագները: 

press-58.jpg
Սյուժեն ավանգարդ ոճով է։ Այն մի պատմություն է՝ կորսված սերերի, հիշողության ու մարդկային ճակատագրերի մասին՝ հետխորհրդային բարդ իրականության ֆոնին։ Պետրոս Հովհաննիսյանի հետ միասին սցենարի համահեղինակը Արամ Խաչատրյանն է, ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանը, բեմադրող օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է, պրոդյուսերը՝ Վահե Քեշիշյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը Հրաչ Քեշիշյանն է:
Դերասանական կազմում ընդգրկված են Ներսես Ավետիսյանը, Սամվել Թադևոսյանը, Նունե Դանիելյանը, Տաթև Հովակիմյանը, Արմեն Մարգարյանը, Նարինե Գրիգորյանը, Վիլեն Սարգսյանը:
Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի Կինոֆոնդի աջակցությամբ և «Կինոդարան» ընկերության մասնակցությամբ։
press-68.jpg

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն՝ անդրադառնալով կինոյի ոլորտին, նշեց, որ կինոյի մասին օրենքի նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի կինոգործիչների համար։
«Սակայն առանցքայինն այստեղ բովանդակության հարցն է․ պետք են օրիգինալ սցենարներ, պետք է արդի գրականությունը տեղափոխվի կինոյի լեզվով։ Այդ իմաստով ուրախալի է, որ Հովիկ Աֆյանի վեպը վերածվել է սցենարի»։

press-69.jpg

Ֆիլմի գաղափարն իր մեջ կրում է ոչ միայն անձնական ապրումների տարր, այլև համամարդկային թեմաներ։ Վեպի հեղինակ Հովիկ Աֆյանն՝ անդրաառնալով պատմության զգացմունքային խորությանն ընդգծեց.
«Ես սիրում եմ այս պատմությունը։ Այն պատերազմի ստվերում ընթացող կյանքի ու ապրելու ձոն է։ Շատ ուրախ եմ, որ իմ վեպի հիման վրա սցենարը գրվել է Պետրոս Հովհաննիսյանի և Արամ Խաչատրյանի կողմից։ Վստահ եմ, նրանք այն լիարժեք զգացել են»:

press-64.jpg
Ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանը խոստովանեց, որ ֆիլմի դերասանական կազմի ընտրությունը բավականին բարդ է եղել:
«Իրականում դերասանների քասթինգն ամենաբարդն է եղել։ Այս պատմության կերպարները շատ հստակ բնավորություններ ունեն։ Շատ երկար եմ նայել, որոնել, մտածել։ Պատմությունը մեկ հերոսի շուրջ չէ, կերպարները շատ են։
Հույս ունեմ՝ կինոյի լեզվով կկարողանամ փոխանցել «Երջանկահովտի» ողջ դրաման ու խորությունը՝ հրաշալի դերասանական կազմի օգնությամբ և հավատով, որ կինոն կարող է մեզ մի փոքր ավելի լավը դարձնել»։

press-61.jpg

ֆիլմի բեմադրող օպերատոր Մկրտիչ Մալխասյանը կարևորեց նյութի կինեմատոգրաֆիական պոտենցիալը.
«Հրաչ Քեշիշյանի հետ համագործակցությունն ու ընկերությունն արդեն քսան տարվա պատմություն ունի։
Երբ կարդացի սցենարը, գրեթե միանգամից տվեցի համաձայնությունս։
Այս պատմությունը սինեմատիկ լեզվով մեծ պոտենցիալ ունի և կարող է մրցունակ լինել միջազգային փառատոներում։
Մենք Պետրոսի հետ փորձում ենք մնալ մաքուր եվրոպական դրամայի շրջանակում»:
press-78.jpg

ֆիլմի սցենարի հեղինակ Արամ Խաչատրյանը ևս կարևորեց թեմայի ընտրությունը:
«Ես հանդիպեցի Պետրոսի հետ, նա ասեց, որ ֆիլմի գաղափար ունի Հովիկ Աֆյանի գրքի հիման վրա, իսկ հետո
կարդացի գիրքը՝ անմիջապես հասկացա՝ սա պետք է դառնա ֆիլմ։ Կան թեմաներ, որոնք հավերժ են՝ սեր, պատերազմ, սպասում…
Շատ հազվադեպ են ստեղծվում ֆիլմեր պատերազմի մասին՝ խաղաղության տեսանկյունից։ Հովիկը շատ հստակ է այդ գաղափարը հասցրել։
Դժվար էր ընտրել, թե ինչ թողնել, ինչ հանել, որովհետև գրքում ամեն ինչ կարևոր էր։ Բայց Պետրոսի հետ կարողացանք գտնել հիմնական սյուժետային գիծը ու կարծում եմ՝ վատ սցենար չենք գրել։ Իսկ քանի որ Պետրոսը հրաշալի ռեժիսոր է, վստահ եմ՝ ֆիլմն էլ է այդպիսին լինելու»,- ամփոփեց սցենարի հեղինակը:
HK Productions-ի կողմից նկարահանվող հաջորդ ֆիլմին կանդրադառնանք առաջիկայում:

2d7cc933-fbb8-4324-b5b0-56c9be6e5c7c.jpg
press-63.jpg

press-80.jpg

press-74.jpg

press-73.jpg

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества