«Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով հաղթել է հունգարական «Սիոֆոկ»-ին
СПОРТ«Ալաշկերտ»-ն արտասահմանյան հավաքի առաջին ստոգողական խաղն անցկացրեց՝ մրցելով Հունգարիայի «Մերկանտիլ Բանկ Լիգա»-ի ներկայացուցիչ «Սիոֆոկ» թիմի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղն սկսել է առաջնությունում հանդես եկող մարտական կազմով, արդյունքում թիմը նկատելի տարածքային և խաղային առավելություն է ունեցել և մինչև ընդմիջում երկու գոլ է խփել: Խաղի 8-րդ և 31-րդ րոպեներին դրանք հեղինակել են Միհրան Մանասյանն ու Արտակ Եդիգարյանը:
Կարող էին աչքի ընկնել նաև Արարատ Առաքելյանն ու Հեբեր Արաուխոն, սակայն նրանց հարվածներից հետո գնդակը հետ է մղվել մրցակցի դարպասաձողից;
Ընդմիջումից հետո Աբրահամ Խաշմանյանն ամբողջովին փոխել է կազմը՝ խաղադաշտ մտցնելով հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին: Հունգարացի ֆուտբոլիստներին հաջողվել է մեկ պատասխան գնդակ խփել: Արդյունքում, «Ալաշկերտ»-ը հաղթել է 2:1 հաշվով: