Ոստիկանները պարզել են վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը
ОБЩЕСТВОՈստիկանության Նոր Նորքի բաժնում հունիսի 23-ին հաղորդում էր ստացվել «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում ինքնությունը չպարզված տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Վերջինս հունիսի 25-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Նոր Նորքի և Կենտրոնականի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձը չպարզված տղամարդը ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի Նոր Նորքի 6-րդ փողոցի բնակիչ, 1986 թ. ծնված Պողոս Գարջյանն է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



