Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթել է «Բանանցի» մինչև 18 տարեկանների թիմին
СПОРТՓետրվարի 7-ին «Բանանց»-ի առաջին թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջատար «Ալաշկերտ-2»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Բանանց»-ի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն ,փետրվարի 6-ին հանդիպում են անցկացրել «Բանանց-2»-ն ու «Արարատ-2»-ը: «Բանանց-2»-ում խաղի ընթացքում փորձարկվել են նոր ֆուտբոլիստներ և հիմնականում խաղադաշտ են դուրս եկել 1998 և 1999 թվականներին ծնված պատանիներ: Այս խաղում հինգ գոլ է գրանցվել: Հանդիպումն ավարտվել է 2-3 հաշվով, հաղթել է «Ալաշկերտ-2»-ը:
Օրվա երկրորդ խաղում մրցել են «Բանանց»-ի մինչև 18 տարեկանների թիմն ու Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որի գլխավոր մարզիչը նույնպես Արթուր Ոսկանյանն է: Այս խաղում հանդիպման հաշիվը ստանդարտի խաղարկումից հետո բացեց Պատվական Մահտեսյանը, սակայն մինչև 16 տարեկանների հավաքականը, որի կազմում խաղում էին նաև «Բանանց»-ի մի շարք ֆուտբոլիստներ, կարողացան 2 գոլ խփել և հաղթանակ տանել 1:2 հաշվով: Հաշիվը հավասարեցրեց Արմեն Հովհաննիսյանը, իսկ հաղթական գոլը խփեց «Բանանցի» ֆուտբոլիստ Էրիկ Ավետիսյանը: