Բրիտանական մզկիթները կիրակի օրը կբացեն իրենց դռները ոչ մահմեդականների համար
МЕЖДУНАРОДНОЕԿիրակի օրը ողջ Բրիտանիայում ավելի քան 80 մզկիթ կբացի իր դռները ոչ մահմեդականների համար՝ հույս ունենալով ցրել իսլամի մասին բացասական պատկերացումները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակցիան կազմակերպել է Բրիտանիայի մահմեդական խորհուրդը, որը Միացյալ Թագավորության ամենախոշոր իսլամական ասոցիացիաներից մեկն է:
Այդ կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով՝ նրանց անհանգստացնում է այն, որ իսլամիստների զինված հարձակումները ստիպում են շատ մարդկանց զգուշորեն վերաբերել իսլամին:
Անցած տարվա ընթացքում մահմեդականների վրա հարձակումների քանակը կտրուկ աճել է:
Մզկիթներ հրավիրված անձինք կկարողանան նայել, թե ինչպես են անցկացվում աղոթքները, լսել կրոնի հիմունքների մասին տեղեկություններ կամ պարզապես մեկ բաժակ թեյ խմել:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



