Էրդողանը հասկացրել է, որ կաջակցի Սիրիա ներխուժմանը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայում չպետք է թույլ տա իրավիճակի կրկնություն, որը տեղի ունեցավ 2003թ. Իրաքում միջազգային կոալիցիայի ուժերի ներխուժման ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը:
Մենք չենք ցանկանում Սիրիայում կատարել նույն սխալը, ինչ Իրաքում՝ ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ 2003թ. Անկարան հրաժարվեց երկրի տարածքում տեղակայել ամերիկյան զորքերին և չմտավ միջազգային կոալիցիայի կազմի մեջ, որը գահընկեց արեց Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին:
Կարևոր է տեսնել հորիզոնը: Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, չի կարող երկար տևել: Որոշակի պահի իրավիճակը պետք է փոխվի՝ ասել է Էրդողանը և նշել, որ Անկարան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



