Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երբ սեռը դառնում է դատավճիռ. «Շնորհավոր, աղջիկ է». Ելենա Արշակյանի նոր գեղարվետսկան ֆիլմը շուտով մեծ էկրանին

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ելենա Արշակյանի նոր գեղարվետական ֆիլմը՝ «Շնորհավոր, աղջիկ է» կյանքի ու պատահականությունների մասին է:  

Ֆիլմն անդրադառնում է ցավոտ, հուզիչ և բոլորին դիպչող թեմայի՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդրին։  Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին, զրուցել ստեղծագործական թիմի հետ: Եթե ֆիլմի օգնությամբ կարողանանք գոնե մի փոքրիկի կյանք փրկել, ես կկարծեմ, որ մեր առջև դրված խնդիրը լուծել ենք...  

img-4402.jpg

Ելենա Արշակյանը վստահ է՝ կյանքում պատահական ոչինչ չի լինում։

«Դեռ 2021 թվականին ես և Անահիտ Մխիթարյանն ունեինք այս ֆիլմի սցենարը, երբ մտածում էինք դիպլոմային աշխատանքի մասին, սակայն թեման փոխվեց, և ուրիշ ֆիլմ նկարեցինք։ Բայց սցենարը պահպանվել էր։ Տարիներ անց, երբ առաջարկ ստացանք Նիդերլանդների դեսպանատան կողմից՝ նկարահանել ֆիլմ սելեկտիվ աբորտների մասին, մենք մեկ շաբաթ անց արդեն ներկայացրեցինք այն։ Սցենարը հաստատվեց, ու շատ արագ անցանք աշխատանքի։ Այնպիսի տպավորություն էր, որ ֆիլմը մեզ էր սպասում»,- անկեղծացավ ռեժիսորը:

img-4407.jpg

Ռեժիսորի խոսքով՝ սելեկտիվ աբորտների խնդիրը բավականին տարածված է Հայաստանում։

«Եթե մենք կարողանանք ֆիլմի օգնությամբ գոնե մի փոքրիկի կյանք փրկել, ես կկարծեմ, որ մեր առջև դրված խնդիրը լուծել ենք։ Մենք պատմում ենք պատմություն, որը կարող է տեղի ունենալ ցանկացած հայ ընտանիքում»,- ընդգծեց Ելենա Արշակյանը:

Նա նաև հավելեց՝ հանդիսատեսի համար անակնկալ կլինի դերասանուհի Նարե Հայկազյանի վերադարձը․

«Վաղուց Նարե Հայկազյանը չի երևացել էկրաններին, ու կարծում եմ՝ նրա հայտնվելն այս նախագծում անսպասելի կլինի»։

img-4982.jpg

Դերասանական կազմը՝ խոստումնալից և հուզիչ կերպարներով

Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Անահիտ Մանուկյանը։ Դերակատարների թվում են նաև՝ Արմեն Էլբակյանը, Հարութ Արշակյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սոֆյա Պողոսյանը, Անահիտ Մսրյանը, որոնց հետ զրույցները կներկայացնենք առաջիկայում:

«Այս նախագծով ուզում ենք ասել, որ ցանկացած երեխա իրավունք ունի ապրելու, և սեռը դատավճիռ չէ։ Եվ՛ ինձ, և՛ Անահիտին այս թեման միշտ հուզել է։ Անչափ երջանիկ եմ, որ հենց մեզ առիթ ընձեռվեց նկարահանել այս ֆիլմը։ Շատ պատասխանատու աշխատանք ենք անում։ Ֆիլմի պրեմիերան նախնական պլաններով նախատեսված է սեպտեմբերի 5-ին, որից հետո ֆիլմը կապրի իր առանձին կյանքով», -նշեց ռեժիսորը։

img-4988.jpg

Ֆիլմն արտադրվում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ:

Նիդերլանդների կառավարությունը, որը նաև աջակցում է նախագծին, կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունը։
«Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում կանանց հզորացման ուղղությամբ, բայց հասկացանք, որ կանանց վերարտադրողական իրավունքների հետ կապված խնդիր կա Հայաստանում։ Ուղղակի հաճախ չենք տեսնում, թե ինչ է կատարվում մեր շուրջ։ Սելեկտիվ աբորտների խնդիրը բավականին տարածված է, հատկապես մարզերում։ Իրական պատմությունների վրա համոզվեցինք, որ կան կանայք, ովքեր ստիպողաբար գնում են հղիության արհեստական ընդհատման, որպեսզի կարողանան արու զավակ լույս աշխարհ բերել։ Սա մտահոգիչ է, քանի որ, առաջին հերթին, գործ ունենք կանանց վերարտադրողական առողջության հետ։
Բացի այդ, մեզ համար կարևոր է, որ կանայք իրենք կարողանան կատարել իրենց ընտրությունը։ Մտածում էինք՝ ինչ ճանապարհով բարձրաձայնել խնդիրը, որ լինի հուզիչ և փոխող։ Կարծում ենք՝ միակ ճիշտ ուղին խաղարկային հուզիչ ֆիլմն է, որը ցույց կտա, թե ինչ է կատարվում աղջկա հոգում, երբ ստիպված է լինում կատարել սեռով պայմանավորված հղիության ընդհատում»,- մեզ հետ զրույցում նշեց Նիդերլանդների դեսպանության քաղաքական և տնտեսական քաղաքականության պատասխանատու Լարիսա Հարությունյանը:

img-4387.jpg

Թեման շատ արդիական է, հուզիչ ու բոլորիս դիպչող...
Դերասանուհի Նարե Հայկազյանն, ով երկար ժամանակ չկար էկրաններին, ֆիլմի առաջարկն ընդունել է հուզմունքով։

«Հանդիպեցինք Ելենա Արշակյանի հետ ու հասկացա, որ գերագույն հաճույք է կին ռեժիսորի հետ աշխատելը։ Պատմությունն ինձ շատ վրդովեց ու հուզեց։ Մարմնավորում եմ Մետաքսյա Գաբրիելյանի կերպարը՝ մի կին դերասանուհու, ում հետ կենցաղային վարման նմանություններ շատ կան։ Հետաքրքիր կերպար է, և թեման շատ արդիական է, հուզիչ ու բոլորիս դիպչող»,- կարծում է Նարե Հայկազյանը: Դերասանուհին նշեց, որ իր համար՝ որպես կերպար, սա նաև խոստովանանք է։  «Ասել մարդկանց, որ չի կարելի գնալ այդ քայլին։ Հայ կանանց համար պտղաբերությունը պիտի լինի որպես պարգև։ Իրական կյանքում չէի վարվի այնպես, ինչպես կերպարս է վարվում։ Կերպարս գուցե դիտվում է որպես բացասական, բայց երբ հանրության առջև խոստովանում է՝ ամեն ինչ փոխվում է։ Ինձ համար շատ սիրելի կերպար է։ Ելենան կարողացել է կերպարի մեջ գտնել այդ խիտ ասելիքը։
Նման կարևոր ասելիքով ֆիլմում շատ վաղուց չէի ներկայացել։ Լարվածություն կա։ Ուզում եմ լավագույնն անել։ Հավատում եմ, որ պատահական չէ, որ հայտնվեցի այստեղ ու Ելենան ինձ տեսավ այս դերում», – անկեղծացավ դերասանուհին։

 

img-4976.jpg

img-4979.jpg

img-4970.jpg

img-4872.jpg

img-11-of-12.jpg

img-13-of-2.jpg

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества