Ինչպես պատրաստել համեղ մինի-պիցա՝ ընդամենը 5 րոպեում (լուսանկարներ)
ЛАЙФՊիցայի սիրահարներին առաջարկում ենք պատրաստման հետաքրքիր եղանակ: Այն հարմար է մանավանդ նրանց համար, ովքեր չեն սիրում շատ ժամանակ անցկացնել խոհանոցում: Մինի-պիցա՝ գավաթում. հետաքրքիր տարբերակ նրանց համար, ովքեր սիրում են համեղ ուտել, բայց չեն սիրում պատրաստել:
4 ճաշի գդալ ալյուր
3 ճաշի գդալ կաթ
1 ճաշի գդալ զեյթունի ձեթ
տոմատի մածուկ
քերած պանիր
սալյամի
վայրի սուսամբար (օրեգանո)
փխրեցուցիչ
աղ
Պատրաստման եղանակ
Բաժակի մեջ խառնիր ալյուրը, փխրեցուցիչն ու աղը

Ավելացրու կաթն ու ձեթը

Լավ խառնիր պատառաքաղով՝ միասեռ զանգված ստանալու համար
Պատրաստ խմորի մեջ մի քիչ տոմատի մածուկ ավելացրու: Ցանկալի է, որ այն լինի հատուկ պիցայի համար: Մածուկը կարելի է փոխարինել թարմ կամ պահածոյացված լոլիկով:
Հերթը պանիրինն է:
Այնուհետև սալյամին և օրեգանոն: Այս պիցան պատրաստվում է միկրոալիքային վառարանում ընդամենը 1.5 րոպեի ընթացքում:





