Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Զանգը հեռվից է քաղցր հնչում, կամ՝ դուրս գալն ի՞նչ կարժենա

ПОЛИТИКА

Օրերս պաշտոնական Երևանն, այնուամենայնիվ, հերքեց Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախապատրաստման մասին լուրերը։ Գուցե այդ հավաստիացումներն ընդամենը դիվանագիտություն են՝ Մոսկվային հանգստացնելու համար բայց, ամենայն հավանականությամբ, դրանք թելադրված են սթափ գնահատականով առ այն, թե Մոսկվայի ու ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների խզման համար ի՛նչ գին ստիպված կլինեն վճարել սովորական հայերը։ Հայաստանի իշխանական շրջանակները չհամարձակվեցին գնալ տնտեսական կոլապսի ու բնակիչների բարեկեցության կտրուկ վատթարացման՝ չնայած մյուս՝ Եվրոպական (ԵՄ) միության կողմից ճնշումներին:

Ինչպե՞ս է կառուցված ԵԱՏՄ-ն, որքա՞ն է այնտեղ վաստակում Հայաստանն ու ի՞նչ կարող է փոխվել հասարակ հայերի կյանքում՝ Եվրասիական տնտեսական միությունից երկրի դուրս գալու պարագայում. քննարկում ենք հստակ փաստերով ու թվերով:

Ազատության միություն

Ըստ էության, ԵԱՏՄ-ն ապրանքների, կապիտալի ու աշխատանքի ընդհանուր շուկայով միասնական տնտեսական տարածք է: Միության ներսում մարդիկ,  գումարային միջոցներն ու արտադրանքը ազատորեն, առանց մաքսային, սակագնային, բյուրոկրատական ու վիզային խոչընդոտների տեղաշարժվում են: Այսինքն բոլոր տեղաշարժերն այստեղ ավելի արագ ու էժան են ընթանում, քան՝ երրորդ երկրների հետ:

Այժմ դժվար է պատկերացնել, բայց մինչ ԵԱՏՄ-ին միանալը  Հայաստանից արտահանվող ապրանքները մաքսային ընթացակարգերն անցնում էին միջինում 50 ժամում, իսկ այսօր՝ ընդամենը 3:  Այսինքն դրանք սպառողին, օրինակ՝ Ռուսաստանում, հասնում են մի քանի անգամ ավելի արագ: Իսկ ժամանակն, ինչպես ասում են, գումար է: Առավել ևս երբ խոսքը մրգերի կամ ծաղիկների մասին է:

Նման փաստերից էլ ձևավորվում է ազգային տնտեսության վիճակը, ներդրողների համար դրա գրավչությունն, ու հետևաբար՝ շարքային քաղաքացիների եկամուտը:  

Եկամտաբեր միություն

Հայկական արտահանման ավելի քան 40%-ը ուղղվում է ԵԱՏՄ երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան։ Այնտեղ է ուղարկվում գյուղատնտեսական արտադրանքի 98%-ը, ալկոհոլի 78%-ը, պանրի և հանքային ջրի 87%-ը։ Եթե այդ մատակարարումները դադարեցվեն, հարյուրավոր ձեռնարկություններ կհայտնվեն փակման եզրին։

Հիմնական ներդրող

Մեծապես ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ Ռուսաստանը Հայաստանին գազն արտոնյալ գնով է վաճառում։ Այն կազմում է հազար խորանարդ մետրի համար 165 դոլար, մինչդեռ եվրոպական շուկաներում կապույտ վառելիքը հազար խորանարդ մետրի համար արժեք 400 դոլար։ Ու այս գինը սառեցված է 2021 թվականից՝ 10 տարով։ Հենց այս զեղչի շնորհիվ է, որ բնակիչների համար սակագները չեն աճում:

Հայաստանը տարեկան ներմուծում է ավելի քան 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, որի 80-85%-ը Ռուսաստանից է (դրանից օգտվում են վերջնական սպառողները), մնացածն Իրանից՝ ուղղված ջերմային էլեկտրակայանների շահագործմանը:

Աշխատատեղեր և ներդրումներ

Հայաստանում գործում են ռուսական կապիտալով տասնյակ ձեռնարկություններ: Եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ներդրողները կսկսեն հեռանալ, և գործազրկությունը կաճի: Մասնագետների կարծիքով՝ մինչև 500 հազար մարդ կտուժի։

Դրամական փոխանցումներ

Ամեն տարի աշխատանքային միգրանտները Ռուսաստանից ուղարկում են մոտ 4 միլիարդ դոլար՝ սա Հայաստանի ՀՆԱ-ի 5%-ն է: ԵԱՏՄ-ից դուրս գալը կբարդացնի աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում. հայերը ստիպված կլինեն թույլտվություններ ստանալ, ավելի շատ վճարել թռիչքների համար և կորցնել սոցիալական երաշխիքները։

Իսկ ի՞նչ է առաջարկում Եվրամիությունը

ԵՄ-ն ակտիվորեն հրավիրում է Հայաստանին իր ուղեծիր, բայց թվերը ցույց են տալիս, որ եվրոպական շուկան այլընտրանք չէ Երևանի համար։

ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմում է 2.1 միլիարդ դոլար, իսկ ԵԱՏՄ-ի հետ՝ 12.7 միլիարդ դոլար։

Վրաստանի փորձը. ԵՄ-ի հետ ասոցացման 10 տարվա ընթացքում նրա արտահանումը դեպի Եվրոպա չի աճել, բայց ներմուծումը քառապատկվել է։

Աշխարհագրություն. Հայաստանը սահման չունի ԵՄ-ի հետ, ինչը նշանակում է, որ լոգիստիկան ավելի թանկ և բարդ կլինի։

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից

Արտահանումը կնվազի 70-80%-ով՝ եվրոպացիները չեն սպասում հայկական ապրանքների։

Գազի և էլեկտրաէներգիայի գները մի քանի անգամ կբարձրանան՝ ինչպես տեղի ունեցավ Բալթյան երկրներում՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելուց հետո։

Ռուսաստանում աշխատողները կկորցնեն արտոնությունները՝ նրանք ստիպված կլինեն դիմել արտոնագրի համար, ավելի շատ վճարել թռիչքների համար։

Ներդրումները կհեռանան՝ ռուսական բիզնեսները կփնտրեն ավելի կայուն իրավազորություններ։

Ընտրություն՝ առանց պատրանքների

Մինչ ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է միայն քաղաքական խոստումներ, ԵԱՏՄ-ն իրական տնտեսական օգուտներ է տալիս։ Միությունից դուրս գալը շինությունների վրա դրոշներ փոխել չէ, այլ՝ ծանր հարված բիզնեսին, աշխատատեղերին և սովորական մարդկանց եկամուտներին։ Եվ Երևանը ստիպված կլինի որոշել՝ արդյո՞ք հասարակությունը պատրաստ է վճարել նման գին։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира