Բանակում վիրավորված Սամվել Ավետիսյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա
ОБЩЕСТВОԲանակում ողնաշարի հատվածում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած Սամվել Ավետիսյանը մեկնել է Գերմանիա` բուժման նպատակով: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվելի կինը` Էմմա Եղիազարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բանակում ողնաշարի հատվածում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած Սամվել Ավետիսյանի բուժման համար Երեւանի Հյուսիսային պողոտայում մի քանի անգամ կազմակերպվել է դրամահավաք:
Սամվելի բուժման հավանականությունը Գերմանիայում 80-90 տոկոս է:
Սամվելը ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում և արդեն երեք տարի գամված է անվասայլակին։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



