Զիդան. Նեյմարը հիանալի ֆուտբոլային շոումեն է
СПОРТՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի խաղաոճի մասին:
«Չեմ կարող շատ բան ասել Նեյմարի մասին: Նա լավ է խաղում: Որոշ ֆուտբոլիստներ սիրում են նրան, ոմանք էլ՝ ոչ: Դա նորմալ է, որ որոշ թիմերի դուր չեն գալիս Նեյմարի հնարքները, բայց նա հիանալի ֆուտբոլային շոումեն է: Երկրպագուներին դուր են գալիս այդպիսի խաղացողները»,- Զիդանի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արքայական ակումբը հետաքրքրված է բրազիլացի հարձակվողով եւ պատրաստ է նրան վճարել տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



