Երբ կինը վճարում է. հոլիվուդյան աստղերի հայտնի ալֆոնսները (լուսանկարներ)
ЛАЙФՓետրվարի 7-ին դերասան Էշթոն Քատչերը դարձավ 38 տարեկան, նրան շատերն են սիրում, սակայն վերջին հերթին, լավ դերերի համար: Բնական հմայքը նրան օգնեց ստեղծել հիանալի կարիերա, այդ թվում՝ կառուցել անձնական կյանքը՝ ամուսնանալով իրենից 14 տարով մեծ Դեմի Մուրի հետ:
Past.am-ը ներկայացնում է մյուս հայտնի ալֆոնսներին, որոնք պպտեցրել են իրենցից զգալի մեծ տարիքով կանանց գլուխը:
Էշթոն Քատչեր և Դեմի Մուր

Մեծ կապեր ունեցող դերասանուհին օգնեց ամուսնուն կառուցել հաջող կարիերա: Նա թուլացավ ու սկսեց իրեն ավելորդություններ թույլ տալ: Ամեն ինչ ավարտվեց ամուսնալուծությամբ, Էշթոնը սիրեց Միլա Կունիսին, դարձավ սիրող ամուսին:
Մադոննան ու նրա սիրելի տղաները

56-ամյա Լուիզա Չիկոնեն իր տարիքի դեմ դաժան պայքար է մղում: Մահացու պայքարն արտահայտվում է բոտոքսում, սպորտում, երգերում, հագեցած անձնական կյանքով: Մադոննայի վերջին հասակակիցը նրա առաջին ամուսինն էր՝ Շոն Փենը: Նրա դստեր հայրը՝ Կառլոս Լուիսը, 15 տարով էր նրանից փոքր, երկրորդ ամուսինը՝ Գայ Ռիչին՝ 10 տարով:
Բրաահիմ Զաիբատը նրանից փոքր էր 30 տարով: Նրանք միասին էին 3 տարի, իսկ հետո տղան փախավ նրանից:
4 ամիս անց նա սկսեց հանդիպել 26-ամյա մի պարողի՝ Տիմոր Ստիֆենսի հետ: Դրանից հետո Մադոննան կարծես թե սկսել է հանդիպել 45-ամյա գերմանացի օպերային երգչի հետ:
Ջենիֆեր Լոպես և Կասպեր Սմարթ

Երբ սկսեցին հանդիպել, Կասպերը 24 տարեկան հասարակ պարող էր, Լոպեսը՝ 42-ամյա գերաստղ:
Նա իր ծննդյան օրը նվեր ստացավ ավտոմեքենա, իսկ հետո դարձավ երգչուհու շոուի գլխավոր խորեոգրաֆը:
Եվա Լոնգորիա և Թոնի Փարքեր

Անկեղծ ասած՝ Փարքերը այդքան էլ ալֆոնս չէ՝ բասկետբոլի աստղ է, ով վատ չէր վաստակում, սակայն կարգավիճակով Լոնգորիան ավելի բարձր էր: Երբ նրանք ծանոթացել էին, Թոնին անգամ չգիտեր, թե նա ով է:
Տղան այդ ժամանակ 22 տարեկան էր, Լոնգորիան՝ գրեթե 30: 2 տարի անց՝ 2007-ին նրանք ամուսնացան Փարիզում: Դերասանուհու համբերությունը սպառվեց ամուսնու դավաճանություններից հետո ու նրանք ամուսնալուծվեցին:
Մըրայա Քերի ու Նիք Քեննոն

Երբ երգչուհուց 10 տարով փոքր Նիք Քենոնը ստորագրեց ամուսնալուծության փաստաթղթերը, հայտնի դարձավ, որ նա դավաճանել է կնոջը: Քենոնը դրանից հետո սիրավեպ սկսեց Թոնի Բրեքսթոնի հետ:



