Մերկապարի ձող, ձեռնաշղթաներ, խարազան․․․ ինչպես է Քիմ Քարդաշյանը պատրաստվում տոնել Սուրբ Վալենտինի օրը (լուսանկարներ)
ЛАЙФՄինչ որոշ կանայք երազում են Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ վարդերի փունջ կամ սրտի տեսքով շոկոլադներ նվեր ստանալ, Քիմ Քարդաշյանը հրապարակել է նվերների ցուցակը, որոնք կցանկանար ստանալ։ Նրա ցուցակի առաջին տեղում այնպիսի իրեր են, ինչպիսին՝ մերկապարի ձող, ձեռնաշղթաներ, խարազան, վիբրատոր եւ այլն։
Ավելի «անմեղ» նվերներից Քիմը ցանկացել է մարմնի շոկոլադե լոսյոն, վառ կարմիր անկողնային պարագաներ, աչքերը փակելու ժապավեն եւ այլն։ Քիմը Սուրբ Վալենտինի օրը պատրաստվում է Armand de Brignac's Brut de Rose շամպայն խմել, որն արժե 10 հազար դոլար՝ մեկ շիշը։ Կասկած չկա, որ Քիմը կստանա բոլոր այն նվերները, որ ցանկանում է։
Սուրբ Ծնունդին Քանյեն նրան միանգամից 150 նվեր էր նվիրել։ Իսկ մերկապարի ձողը Քիմը պատահաբար չի ընտրել։ Նա ինտենսիվ կերպով նիհարում է երկրորդ երեխայի ծնվելուց հետո, իսկ մերկապարը արդյունավետ միջոց է՝ նիհարելու համար։



