Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանը զինամթերք է մատակարարում Ուկրաինային 2023 թվականից ի վեր. ռուսաստանցի լրագրող

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտոնական Բաքվի դեմարշից և Ռուսաստանի դեմ նրա կտրուկ ագրեսիվ հարձակումներից հետո մեր երկրի քաղաքական ղեկավարությունը վերացրել է Ուկրաինայի տարածքում Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության ենթակառուցվածքներին հարվածելու արգելքը։ Խողովակաշարի միջոցով պաշտոնական Բաքուն Կիևին վառելիք էր մատակարարում Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ռուսաստանցի ռազմական լրագրող Յուրի Պոդոլյական։

«Մինչև վերջերս Օդեսայի մարզով անցնող SOCAR-ի տերմինալի վրա ոչ մի «Герань» կամ «Калибр» չէր ընկել։ Հիմա խողովակաշարն անցյալում է։ Այն մեր օրինական թիրախն է (ինչն, ըստ էության, ցանկացած պատերազմի կանոններով, պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ)։

Բացի դրանից, ինչպես հիշում եք, մենք հարվածեցինք Օդեսայի մարզում տեղակայված գազային կոմպրեսորային կայանին (որի միջոցով Ադրբեջանը ծրագրում էր Կիևին մեկ այլ ռազմավարական կարևոր հումք՝ բնական գազ մատակարարել)։ Դրանք բոլորը նույն շղթայի օղակներն են և մեր պատասխանն՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։

Ի պատասխան՝ նախօրեին Իլհամ Ալիևը սպառնալիք հնչեցրեց Ռուսաստանի հասցեին, որն անձամբ շատ զվարճալի եմ համարում. «Եթե Ռուսաստանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունն Ադրբեջանի շահերի նկատմամբ, պաշտոնական Բաքուն կսկսի քննարկել Ուկրաինային իր զինանոցում գտնվող զենքի մատակարարման վրա դրված արգելքը վերացնելու հարցը»։

Ոչ, բնականաբար, դա որոշակի ազդեցություն Ադրբեջանի բնակչության վրա կունենա։ Սակայն մեզ համար տարբերություն չկա, թե ինչպես պաշտոնական Բաքուն զինամթերք կմատակարարի Ուկրաինային ուղղակիորեն, թե միջնորդների միջոցով (ինչպես դա ԱՐԴԵՆ անում է 2023 թվականից)։

Եվ Անդրկովկասում տեղի ունեցած վերջին աշխարհաքաղաքական փոփոխությունների լույսի ներքո (առաջին հերթին՝ Բաքվի դիրքորոշման փոփոխության պատճառով), Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը տեսականից միանգամայն հավանական է դառնում։ Եվ, հետևաբար, ադրբեջանական բանակի զինանոցները դատարկելը Ուկրաինա մատակարարումների միջոցով (որտեղ նույնիսկ ուկրաինական գնահատականներով դրա առնվազն 30%-ը ոչնչացվում է մինչև ռազմաճակատ հասնելը) մեզ համար ավելի շահավետ է, քան հետագայում ԱՅԴ ՆՈՒՅՆ արկերը կօգտագործվեն մեր դեմ Անդրկովկասի պատերազմում, ինչը (վերջին երկու ամիսների ընթացքում) շատ հավանական է դարձել:

Ցանկացած դեպքում, դա ադրբեջանական բանակի մարտական ներուժի նվազում է։

Ինչպես նախկինում, ես պնդում եմ, որ պաշտոնական Բաքուն (իր ագրեսիվ գործողություններին ի պատասխան) մեր գործողություններին այլևս լուրջ պատասխան չունի։ Բաքուն առանց դրա էլ (և երկար ժամանակ) օգնում է մեր թշնամիներին ամեն ինչով, ինչով կարող է (և մեր համբերությունն այդ հարցում ինձ շշմեցնում է)։ Եվ մենք պետք է շարունակենք թուլացնել դրա կարողությունը այդ քայլին դիմելու համար։

Եվ ամենակարևորը շարունակել պայքարել Ռուսաստանի ներսում գործող նրա գործակալների դեմ, որոնք (և հիմա դա արդեն ակնհայտ է) աշխատում են ՆԱՏՕ-ի երկրների օգտին և մեր երկրի վնաս հասցնելու համար։ Լավ է, որ այդ հարցում մենք այժմ ունենք լիակատար կոնսենսուս, և այդ պայքարն արդեն սկսվել է։

Ի դեպ, ես կցանկանայի հիշեցնել Ադրբեջանի բնակիչներին, ովքեր այժմ այդքան ուրախությամբ ծափահարում են իրենց ղեկավարությանը Ռուսաստանի դեմ գործողությունների համար, որ 2020 թվականի վերջին ես արդեն զգուշացրել էի իրադարձությունների նման հնարավոր զարգացման մասին (չնայած այն ժամանակ ինձ չէիք հավատում)։ Եվ Ուկրաինայի օրինակը պետք է լավ օրինակ լինի ձեզ համար, թե ինչ է պատահում այն երկրին, որին Մեծ Բրիտանիան որպես «սպառվող նյութ» է ներկայացնում Ռուսաստանի դեմ պայքարում։ Եվ 200 տարի առաջվա իրադարձությունները (ըստ էության՝ այսօրվա պատճենը) ևս լավ, թեև ակնհայտորեն չսերտած դաս են Ադրբեջանի համար։ Ինչպես նախկինում, ես որևէ չար զգացում ձեր նկատմամբ չունեմ։ Սակայն տրամաբանությունն ու առողջ բանականությունը հուշում են, որ Լոնդոնի թափոնքների օգտագործման ծրագրերում (Ուկրաինայից հետո) «Ռուսաստանի դեմ պայքարում» հաջորդը դուք եք։ Անձնական բան չկա, ինչպես ասում են ամերիկացիները։ Դուք պարզապես նրանց համար «սպառվող նյութ» եք։ Եվ միշտ դա հիշեք»,- գրել է լրագրողը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха