ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»
ПОЛИТИКАՀՀ֊ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Հայաստանի առաջատար ագրոարդյունաբերական ընկերություն՝ «Սպայկա», որտեղ նրան ընդունել է ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը։ Այցի ընթացքում ներկայացվել են ընկերության գործունեության ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը։
Նշենք, որ այս տարվա մայիսին «Սպայկա»-ի ներկայացուցիչները դեսպան Քվինի հետ միասին մասնակցել էին Վաշինգտոնում կայացած SelectUSA ներդրումային համաժողովին՝ քննարկելով երկկողմ առևտրի և ներդրումների խթանման նոր հեռանկարները։
Դեսպան Քվինը բարձր է գնահատել «Սպայկա»-ի ներդրումը գյուղատնտեսության զարգացման և արտահանման շուկաների ընդլայնման գործում՝ ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը` աջակցել նման նախաձեռնություններին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



