Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Իշխանությունը խուսափում է պատասխաններից․ ով է վերահսկելու ադրբեջանական տարանցումը

ПОЛИТИКА

Որքան ժամանակ է անցնում Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, այդքան ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները չեն պատրաստվում հստակ և շիտակ պատասխաններ տալ այն հարցերին, թե ինչպես և ում կողմից են իրականացվելու Ադրբեջանից եկող մեքենաների զննությունն ու վերահսկումը, արդյոք ադրբեջանցիները կանցնեն անձնագրային և մաքսային հսկողություն, ու արդյոք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ և այլ հայաստանյան ուժային կառույցներ։ Սա էլ հասկանալի է՝ այս հարցերին կոնկրետ պատասխանները միանգամից կբացահայտեն, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի անցկացմանը Հայաստանի տարածքով հասել է Ադրբեջանը, նախատեսվում է դարձնել արտատարածքային գոտի՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցները փորձեցին հանրության ուշադրությունը շեղել այլ իրադարձությունների վրա, օրինակ՝ Ալյասկայում տեղի հանդիպմանը։ Իսկ Փաշինյանը, որը սովոր է հայ քաղաքացիներին վերաբերվել որպես պասիվ զանգվածի, գրեց բավական ուշագրավ գրառում այն մասին, որ վերջին երկու ամսում Հայաստանում տեղի են ունեցել երեք բազմահազարանոց համերգներ, և դա «իրական մարդկանց կյանքի հրճվանքն» է։ Այսինքն, սիրելի հայ քաղաքացիներ, պարեք Լոպեսի տակ և դադարեք ինձ հարցեր տալ այն փաստաթղթի մասին, որը ես անխոհեմաբար ստորագրել եմ Վաշինգտոնում։ Իշխանությունը, ինչպես միշտ, հույս ունի, որ հայ հասարակության վրդովմունքը ինքնաբերաբար կցրվի, և մարդիկ, ինչպես միշտ, կհաշտվեն Հայաստանի իշխանությունների նոր զիջումներին Ադրբեջանին։

Իհարկե, լրագրողները փորձում են իշխանություններին տալ կոնկրետ ճշգրտող հարցեր միջանցքի վերաբերյալ, սակայն որևէ սպառիչ պատասխան չեն ստանում։ Եթե սկզբում Փաշինյանը դեռ փորձում էր ինչ-որ բան պատասխանել (օրինակ՝ բացահայտեց, որ Սյունիք մուտք գործող ադրբեջանցիների վերահսկման համար կօգտագործվեն «ժամանակակից մեթոդներ», այսինքն՝ նրանք պարզապես կմտնեն Հայաստան՝ տրանսպոնդերով ազդանշան տալով), ապա շուտով հասկացավ, որ ավելի լավ է լռել, քանի որ չի կարող տալ որևէ հուսադրող պատասխան։ Այդ պահից սկսած, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները որոշեցին խաղալ «խուլ և համր» մարդու դերը (դե, առն­վազն մինչ այսօրվա փա­շի­նյա­նա­կան «ուղեր­ձը», որը սա­կայն, կարճ ասած, ոչն­չի մա­սին էր, զուտ փի­ա­ռա­յին ելույթ էր ու չէր տա­լիս հար­ցե­րի հստակ պա­տաս­խան­ներ)։

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը լրագրողի հարցին՝ արդյոք հայ սահմանապահներ ներկա կլինեն Սյունիքով անցնող ճանապարհին, մրմնջաց ինչ-որ անհասկանալի բան, թե խոսքը սկզբունքների մասին է, ամեն ինչ պետք է ենթարկվի չորս սկզբունքների։ Նա հիշեց Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, որոնք Բաքուն կոպիտ արտահայտություններով մերժել է, և բոլորովին անհասկանալի է, թե ինչու հանկարծ այդ սկզբունքներին պետք է ենթարկվի,  այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որին համաձայնել է Փաշինյանը Վաշինգտոնում։ Ամեն դեպքում, լրագրողի հարցը հստակ էր՝ հայ սահմանապահների ներկայության մասին, և պատասխանից խուսափելը արդեն իսկ նշանակում է, որ հայ սահմանապահներ չեն լինելու։ Նույն կերպ են պատասխանում Թորոսյանի բոլոր կուսակիցները։ Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են շատ ավելի հստակ՝ «Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ Մեղրիի տարածքով անցնելիս չպետք է լինեն որևէ մաքսային կամ սահմանային կետեր, և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն որևէ հայի հետ»։

Իմիջայլոց, նույն հարցազրույցում Թորոսյանը կրկնում է «թավշյաների» սիրելի երգը՝ թե հայերը անպայման պետք է առևտուր անեն Ադրբեջանի հետ։ Համաձայն Թորոսյանի՝ ոչ միայն պետք է առևտուր անեն, այլ նույնիսկ պարտավոր են։ Պատգամավորը երազում է, որ «հասարակ ապրանքներից» սկսած, երկրները կհասնեն պետական մակարդակի խոշոր մատակարարումների։ Այդ առևտրի համար, ըստ Թորոսյանի, հայերը պետք է հաղթահարեն ցավոտ հիշողությունները և փակեն անցյալ էջերը։

Միայն թե Ադրբեջանը ոչ մի բան մոռանալ կամ փակել չի պատրաստվում։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը մեծ ոգևորություն առաջացրեց հայտնի «Արևմտյան Ադրբեջանի համայնքում», որն ակտիվորեն աջակցվում է Ալիևի կողմից (նա սիրում է օգտագործել ՀԿ-ները իր շահի համար, օրինակ՝ հիշենք Լաչինի միջանցքում գործող «էկոակտիվիստներին»)։ Այս կազմակերպության նպատակն է, ինչպես իրենք են ասում, «վերադառնալ» Հայաստանի տարածք՝ 300000, եթե ոչ ավելի, ադրբեջանցիներով։

Զավեշտալի է, որ վերջերս Հայաստանի իշխանական քարոզչամիջոցները տարածեցին կեղծ տեղեկություն, թե իբր հռչակագրի ստորագրումից հետո «ազնիվ և բարոյական» Ալիևը փակել է Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված բոլոր կազմակերպությունները և հանդիմանել է դրանց ղեկավարությանը՝ հայերի զգացմունքները վիրավորելու համար։ Ցավոք, դա պարզապես կեղծիք էր։ Ընդհակառակը, նման կազմակերպություններն այժմ ակտիվացել են, ավելի բարձր են հնչում «հին ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին խոսակցությունները, և, կարծես, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ծրագրերի իրականացումը լինելու է հաջորդը, ինչը Բաքուն կստանա Փաշինյանից։

Միջանցքի ստեղծման հետևանքները և այն վնասը, որ այն կհասցնի ՀՀ ինքնիշխանությանը, հայ հասարակությունը դեռ պետք է գիտակցի։ Օրինակ՝ եթե Հայաստանը վերածվի երկրի, որի տարածքում գտնվում է մեծ երկարությամբ  արտատարածքային, այն էլ՝ տարանցիկ գոտիներ, ապա դա կիջեցնի Հայաստանի հեղինակությունը որպես դաշնակից։ Իրոք, ո՞ր լուրջ դաշինքները կընդունեն մի երկիր, որը վերածվել է իսկական անցակետի։ Եվրաինտեգրում երազողներին առաջարկում ենք այս հարցով մտորել…

Ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը ստեղծված իրավիճակում։ Չթողնել, որ իշխանությունները մոլորեցնեն իրենց և շեղեն ուշադրությունը Հայաստանի համար երկրորդական իրադարձությունների վրա։ Եվ պահանջել, որ իշխանությունը համերգների մասին հաշվետվությունների փոխարեն պատասխան տա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հստակ հարցերին, ինչի հստակ պատասխանը չտրվեց նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա երկարաշունչ «ուղերձում»։

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула