Լոնդոնի բնակիչներին ահաբեկել են Ջեկի Չանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնի Լամբեթի կամրջին փետրվարի 7-ին պայթեցվել Է Լոնդոնի խորհրդանշաններից մեկը՝ «դաբլդեքեր» երկարկանի ավտոբուսը: Հուժկու պայթյունի պատահական ականատեսներն շտապել են հավաքել արտակարգ ծառայությունների հեռախոսահամարները եւ սոցիալական ցանցերում գրել տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին: Սակայն նրանց երկյուղները, բարեբախտաբար, զուր Էին, քանի որ ամբողջ տեղի ունեցածը եղել Է հռչակավոր այնպիսի դերասանների մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների բաղկացուցիչ մասը, ինչպիսիք են Ջեկի Չանը եւ Փիրս Բրոսնանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ոստիկանությունում հավաստիացրել են, որ մերձակա տների բնակիչներին հնարավորինս տեղեկացրել են պատրաստվող աղմկալի նկարահանումների մասին եւ ավտոտրանսպորտի երթեւեկության եւ հետիոտների համար վաղօրոք փակել են կամուրջը, որով պետք Է անցներ ավտոբուսը: Այնուամենայնիվ, պայթյունն այնպիսի ուժի Է եղել , որ գործնականում ոչնչացրել Է ավտոմեքենայի երկրորդ յարուսը՝ բեկորները ցաքուցրիվ անելով երթեւեկելի մասում:



