«Եթե բացահայտված է 3-ը, ապա 300-ը կամ 30-ը չի էլ բացահայտվի... Այո այս ամենը իմ անցած ուղին է...». Անդրեն իր անցած սերերի մասին. լուսանկարներ
ЛАЙФԵրգիչ, ով տարիներ առաջ համարվում էր ամենապահանջված արտիստներց մեկը, ով կարողացավ ստեղծել իր անձի շուրջ «ֆանատիզմ» ասվածը և ով մեկը մյուսի հետևից ստեղծում էր նոր երգեր, որոնց հաջողություններն ուղղակի ապահովված էին:

Նա այն երգիչն է, ով ի տարբերության այսօրվա, խոսում էր իր բուռն սիրավեպերի մասին: Նա խոստովանում էր, որ սիրավեպ է ունեցել Մալազիայի արքայադստեր, ինչպես նաև ռուս հայտնի մարմնամարզուհիներից մեկի հետ:
Արդեն տևական ժամանակ է ինչ նա բնակություն է հաստատում ԱՄՆ- ում և հայրենիք է վերադառնում միայն հյուրի կարգավիճակով:

Past.am-ը արդեն անդրադարձել է երգիչ Անդրեի սիրավեպերին, նրանց հետևանքների ու անձնական կայնքի որոշ մանրամասներին: Այս անգամ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա անդրադարձը իր անցյալին ու անցած սերերին:


Կար ժամանկ, երբ Անդրեն չէր թաքցնում իր սիրավեպերի մասին, բարձրաձայնում էր ու հանրությանը ներկայացնում իր սիրելիներին: Ինչպես արդեն գիտենք նա սիրավեպ է ունել Մալազիայի արքայադստեր` Սիտի Նուրհալիզայի և հայտնի ռուս մարմնամարզուհի` Լեյսան Ուտյաշովայի հետ, և ապա համացանցում հայտնվեց լուսանկար, որը ապացուցում էր, որ Անդրեն ունի նոր սեր. այս անգամ Անդրեի նոր սերն հայուհի` Անին էր: Բացի այդ երգիչն ինքն անձամբ է խոստովանել, որ լուրն իսկապես համապատասխանում է իրականությանը:


«Ես միշտ էլ բարձրաձայնում եմ իմ անձնական կյանքի որոշ մանրամասներ միայն այն ժամանակ, երբ դա արդեն անցյալում է:
Առաջին անգամ խոսել եմ Մալազիայի արքայադստեր հետ իմ սիրավեպի մասին 2004 թվականին: Իսկ ահա Լեյսանի հետ մեր սիրավեպը տևել է մեկ ու կետ տարի: Չնայած, որ այդ լուրի իսկության մասին ևս այդքան չի հրապարակվել ու չի բարձրաձայնվել: Խոսում եմ այն ժամանկ, երբ այլևս թաքցնելու բան չունեմ: Իմ անձնականը մնում է իմ անձնականը: Եթե ես խոսել եմ իմ կյանքի այդ երեք սիրավեպերի մասին, ուրեմն ինչ որ ալիքներ արդեն վառված են եղել»:



«Այն ինչ անձնական է, մնում է անձնական. դուռը միշտ փակ է»:
Չնայած իր հայտնիությանը, չնայած իր անվան շուրջ բազմաթիվ սիրավեպեր վերագրված լինելուն Անդրեի սիրտն մինչ օրս ազատ է.
«Դեռ սպասում եմ, որ կհանդիպեմ իմ միակ սիրուն և կստեղծեմ ընտանիք»: Հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է երգիչը:










