Բնական ու օգտակար․ ինչպես կարող եք ձեր ձեռքով նրբերշիկ պատրաստել երեխաների համար
ЛАЙФԵրեխաները նրբերշիկ շատ են սիրում, սակայն գաղտնիք չէ դրանց վնասակար լինելը։ Մանկաբույժները ծնողներին խորհուրդ են տալիս հեռու պահել երեխաներին նրբերշիկներից։ Սակայն եթե երեխան շատ է սիրում, կարող եք ինքներդ այն պատրաստել, կլինի բնական եւ օգտակար նրբերշիկ, եւ կուրախացնեք ձեր փոքրիկներին։
Բաղադրությունը՝ 4 հատ հավի կրծքամիս 1 ձու 100 մլ կաթ Մի փոքր աղ Մի լավ լվացեք հավի միսը, անցկացրեք բլենդերով։ Հետո ստացված խյուսին ավելացրեք ձու, մի քիչ կաթ ու խառնեք։ Մի քիչ աղ, կանաչի եւ սխտոր ավելացրեք։ Խճողակը քիչ-քիչ դրեք սննդային ցելոֆանի վրա, փաթաթեք այնպես, որ նրբերշիկի տեսք ստանա, փաթաթեք այնպես, որ ներսում օդ չմնա։
Ցելոֆանի երկու ծայրերը պինդ կապեք՝ կրկին այնպես, որ օդ չմնա։ Կարող եք դրանք պահել սառցարանում։ Եփելիս դրեք եռման ջրի մեջ, եփեք միջինը 7 րոպե, մինչեւ միսը սպիտակի։ Մատուցելուց առաջ հանեք ցելոֆանը։ Փոքրիկներին հաստատ դուր կգա։



