Իրանը հնարավորություն ունի 5 անգամ ավելացնելու Հայաստան արտահանվող գազի ծավալը
ЭКОНОМИКАՊաշտոնական Թեհրանը փետրվարի 7-ին հայտարարել է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական PressTV-ն, այս մասին հայտնել է Իրանական գազի արտահանման ագային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալիռեզա Քամալին` հավելելով, որ գազի արտահանման ծավալների մեծացումը կիրականացվի Հայաստանից էլեկտրաէներգիայի գնման սխեմային համահունչ:
«Համատեղ համաձայնագրի հիման վրա կա հնարավորություն հինգ անգամ ավելացնելու արտահանվող գազի ծավալները»,- ասել է Քամալին:
2004 թվականին Հայաստանի և Իրանի միջև կնքվել էր համաձայնագիր, որով իրանական գազն օգտագործվում էր հայկական էլեկտրակայանների կողմից հոսանք արտադրելու նպատակով, և փոխարենը Հայաստանն էլեկտրաէներգիա էր արտահանում Իրան:
Իրանն օրական Հայաստան է արտահանում 1 միլիոն խրանարդ մետր գազ: Պաշտոնական Թեհրանն ավելի վաղ հայտնել էր, որ արտահանվող գազի ծավալները կարող են ավելանալ մինչև օրական 6 միլիոն խորանարդ մետրը: