Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կարո՞ղ է արդյոք Բաքուն հրաժարվել հակահայ քարոզչությունից. OC Media

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայերի նկատմամբ ատելության հռետորաբանությունն Ադրբեջանում գոյություն ունի արդեն տասնամյակներ շարունակ։ Չնայած այն հիմնականում արտահայտվում է սոցիալական ցանցերում, այն նաև պետական ​​քարոզչության մաս է կազմում և պետական ​​մարմիններն օգտագործում են խաղաղ ակտիվիստներին հետապնդելու համար, գրում են հոդվածի հեղինակներ Այթան Ֆարխադովան և Նեյթ Օստիլլերը հատուկ OC Media-ի համար։

Ինչպես ընդգծում են հոդվածի հեղինակները, ընդսմին, օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաստորագրած փաստաթուղթը նախատեսում է կողմերի պարտավորությունը՝ «հակազդելու բոլոր դրսևորումներով անհանդուրժողականությանը, ռասայական ատելությանը և խտրականությանը, անջատողականությանը, բռնի ծայրահեղականությանը և ահաբեկչությանն իրենց իրավասության շրջանակում»։ 

«Թեև այս պարտավորությունը միայն թղթի վրա է, դրա իրականացումը վաղուց գոյություն ունեցող ինստիտուցիոնալացված հայատյաց մտածողության վերացում է պահանջում։

Խաղաղության համաձայնագրի հայտարարումից ի վեր ադրբեջանական լրատվամիջոցները համակարգված կերպով շարունակում են հարձակումները Հայաստանի և «հայամետ» համարվող արևմտյան քաղաքական գործիչների վրա, և շարունակում են դրսևորել այնպիսի գործելաոճ, որն ակնառու կերպով հակասում է ստանձնած պարտավորությունների թե՛ տառին, թե՛ ոգուն»,- գրում է պարբերականը։

Ադրբեջանցի ակտիվիստները OC Media-ին հայտնել են, որ իրական փոփոխությունների ճանապարհը դեռ երկար է։

«Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է խտրականությունը ռասայական, ազգային, կրոնական կամ սոցիալական հիմքերով, ինչպես նաև այդ հողի վրա ատելության խոսքը։ Սակայն, ըստ արտաքսված ադրբեջանցի փաստաբան Սամադ Ռահիմլիի, «սոցիալական խտրականություն» եզրույթի իմաստը մնում է անհասկանալի։

Նա օրինակներ է բերում. անկախ Xural պարբերականի գլխավոր խմբագիր Ավյազ Զեյնալլին և ազատ լրագրող Ռաֆիկ Թագին, որը հայտնի է քաղաքական իսլամի և իշխանությունների քննադատությամբ, մեղադրվել են, ի թիվս այլ բաների, «ատելության խոսք» տարածելու մեջ։ Նմանատիպ մեղադրանք 2015 թվականին առաջադրվել է նաև Նարդարանում ոստիկանության և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած ընդհարումից հետո. 17 մեղադրյալներ ստացել են 10-20 տարի ազատազրկում՝ կանխամտածված սպանության, զենքի անօրինական պահման, պետական ​​հեղաշրջման փորձի և այլ հոդվածներով»,- նշում է OC Media-ն։

«Պետական ​​անվտանգության ծառայությունն Ադրբեջանում հետաքննում է «ատելության խոսքի» վերաբերյալ քրեական գործերը։ Եվ գաղտնիք չէ, որ երկրում կան այս հոդվածի չարաշահման բազմաթիվ օրինակներ»,- ասում է Ռահիմլին։

Վերջերս Ադրբեջանի իշխանությունները սկսեցին «ատելության խոսքի» մեղադրանքներ առաջադրել հայտնի խաղաղության ակտիվիստների, նրանց թվում՝ OC Media-ի հոդվածագիր Բահրուզ Սամադովի և թալիշական ծագում ունեցող հետազոտող Իգբալ Աբիլովի դեմ։ Երկուսն էլ մեղադրվեցին հայերի հետ շփվելու մեջ և դատապարտվեցին համապատասխանաբար 15 և 18 տարվա ազատազրկման։

Ռահիմլին ընդգծում է, որ խտրականության դեմ պայքարի նորմի չարաշահմանը հակառակ՝ «այժմ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ միջազգային հանրությունը չեն հետաքրքրվում դրանով»։

«Ֆրանսիայում բնակվող ֆեմինիստուհի ակտիվիստ Վահա Նաղին հայտնում է, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում հաջողությունից հետո Ադրբեջանի կառավարությունը ռազմականացրել է հասարակությունը, ինչն ամրապնդել է երկրում ռազմամոլության ոգին։

Նա ընդգծում է, որ կառավարության քարոզչությունը ծառայում է ինչպես քաղաքական, այնպես էլ գաղափարախոսական նպատակների՝ պատերազմում հաղթանակի վրա հիմնված իշխանության ամրապնդմանը և քննադատներին, որոնց անվանում են «դավաճաններ» կամ «հայ վախկոտներ», անաղմուկ կերպով վերացնելուն։ Ռազմական հռետորաբանությունն օգնում է շեղել հասարակության ուշադրությունն իրական սոցիալ-տնտեսական խնդիրներից»,- ընդգծում է լրատվամիջոցը։

Օգոստոսի 8-ին փաստաթղթի նախաստորագրումից հետո Նաղին օգոստոսի 12-ին սոցիալական ցանցերում գրել է, որ ներքին խաղաղ իրավիճակը պետք է համապատասխանի արտաքինին։

Նա նշել է, որ հաշտեցման հարցը մնում է անորոշ, հաշվի առնելով, որ երկրում կա ավելի քան 350 քաղբանտարկյալ, իսկ «թշնամու» կերպարը ներքին քաղաքականության մեջ լեգիտիմացման հիմնական գործիքն է։

«Նրանք, ովքեր ցանկանում են իրական խաղաղություն, կամ հայտնվում են բանտում, կամ ստիպված են ապրել աքսորում։ Դա ստեղծում է «բացասական» խաղաղության պայմաններ՝ բռնության ժամանակավոր բացակայություն, բայց միևնույն ժամանակ՝ սոցիալական անարդարության աճ»,- գրել է Նաղին։

Ռահիմլին նշում է, որ «Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը դեմ էր պատերազմին, քանի որ հասկանում էր, որ Ալիևի միջամտությունից հետո երկրում անկախ ոչինչ չի մնա»։ Սակայն նա չէր սպասում, որ Արևմուտքն «այդքան հեշտությամբ կզոհաբերի այն ազատությունները, որոնք ինքն էլ քարոզում է տարածաշրջանում՝  «հանուն կայունության»։ Ալիևը շատ հեշտությամբ օգտվեց դրանից, և ահա մենք այստեղ ենք»։

Իր հերթին, ակտիվիստ Ջավիդ Ասադովը Ֆեյսբուքում գրել է, որ երկրում խաղաղության հայեցակարգը միշտ սահմանափակվել է նրանով, ինչը կառավարությունը համարում է ընդունելի։ Նա դատապարտում է նրանց, ովքեր այնուհետև սոցիալական ցանցերում տեղադրում են հայկական դրոշների և սպիտակ աղավնիների լուսանկարներ՝ «միայն վերևից թույլտվություն ստանալուց հետո»։ Նա գրել է. «Դրանից առաջ, երբ ինչ-որ մեկն ասում էր «Հայկական դրոշ» կամ «հայեր», դուք շրջվում էիք և թքում։ Հիմա էլ  լուսանկար եք հրապարակել և ձևացնում եք, թե «խաղաղասեր» եք»։

Արտաքսված փաստաբան Էմին Աբբասովը շեշտել է, որ իրական խաղաղության հասնելու համար խաղաղության գործընթացի ժամանակ ստորագրված բոլոր փաստաթղթերը պետք է նպաստեն երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատմանը և վստահության վերականգնմանը՝ ազատ, այլ ոչ թե միայն պետական ​​վերահսկողության ներքո։

«Երկրում, որտեղ նույնիսկ հայ խաղաղապահների հետ համագործակցությունը և ինստիտուցիոնալ ատելության հռետորաբանության մերժումը կարող են հանգեցնել պետական դավաճանության մեղադրանքների, իրական խաղաղության զգացումը բավական հեռու է»,- գրում են հոդվածի հեղինակները։

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են հարձակվել Արևմուտքի հայամետ քաղաքական գործիչների վրա՝ չնայած խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. օրինակ՝ Caliber-ը հոդված է հրապարակել սենատոր Ադամ Շիֆի կողմից ենթադրյալ հետաքննության մասին, որն այն անվանեց «հայամետ», չնայած հետաքննության բովանդակությունը կապված չէր հայկական հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշման հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»