Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թեոդոր Դրայզեր․ Մեծ ամերիկացին

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2025 թվականի օգոստոսի 27-ին լրանում է ամերիկացի մեծ գրող, դասական նատուրալիզմի նշանավոր ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերի ծննդյան 154-ամյակը։

Թեոդոր Հերման Ալբերտ Դրայզերը ծնվել է 1871 թ. օգոստոսի 27-ին Ինդիանայի Թերրե-Հոթ քաղաքում՝ գերմանացի ներգաղթյալ Յոհան Պաուլ Դրայզերի եւ Սառա Մարիա Շենեբի ընտանիքում։ Ընտանիքը բազմազավակ էր եւ ապրում էր ծանր պայմաններում. հայրը ստիպված էր զբաղվել տարբեր աշխատանքներով, սակայն հազիվ էր կարողանում պահել ինը երեխաներին։ Դրայզերը դեռ պատանեկան տարիքից ստիպված էր աշխատել. նա եղել է ռեստորանի մաքրող, խանութի աշխատող, բեռնակիր։ 1889 թ. Դրայզերն ընդունվում է Ինդիանայի համալսարան, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում ավարտել ուսումը։ Հետագայում՝ 1892-1894 թթ., որպես թղթակից նա աշխատում է Փիթսբուրգի, Թոլեդոյի, Չիկագոյի, Սենթ-Լուիսի եւ Նյու Յորքի թերթերում։
Գրողի առաջին վեպը՝ «Քույր Քերրին» (1900), համարձակորեն խախտեց ժամանակի գեղարվեստական ավանդույթները եւ բացեց նոր էջ ամերիկյան գրականության մեջ։ Վեպը պատմում է գավառական աղջկա՝ Քերրի Միբերի կյանքի մասին, ով գալիս է Չիկագո ավելի լավ ապագայի որոնումներով։ Գործի հիմքում փողի թեման է. Դրայզերը վառ կերպով նկարագրում է այն ստորացումները, որոնց կարող է գնալ մարդը՝ հանուն բարեկեցության։

1911 թ. լույս տեսավ գրողի երկրորդ վեպը՝ «Ջեննի Գերհարդը», որտեղ պատմվում է սիրո եւ սոցիալական խոչընդոտների բախման մասին։ Հերոսուհին՝ Ջեննին, հաճելի ու նրբամիտ աղջիկ է, որը սեփական ընտանիքի բարօրության համար դառնում է հարուստ տղամարդու պահապան։ Վեպի հակադրության առանցքում կրկին փողն է եւ սերը. թվում է, թե հաղթում է փողը, սակայն վերջում վեր է խոյանում մարդկային սիրտը։
1912-ին հրատարակվեց «Ֆինանսիստը»՝ «Ցանկությունների եռագրության» առաջին գիրքը, որին հաջորդեցին «Տիտանը» եւ «Ստոիկը»։ Եռագրության հիմքում ամերիկացի միլիոներ Չարլզ Յերկսի կենսագրությունն է։ Դրայզերի հերոս Ֆրենկ Կաուպերվուդը դառնում է մեծ կապիտալիստ, որն օժտված է գիշատիչ բնավորությամբ ու լիովին զուրկ է բարոյական սկզբունքներից։ Նրա պատմությունը հեղինակը ներկայացնում է որպես մարդու ամբողջ կյանքի պատմություն, որը վերածվում է հասարակության ախտաբանության կործանարար պատկերի։

Դրայզերի ամենահայտնի գործերից է «Ամերիկյան ողբերգությունը», որը հիմնված է իրական դեպքերի վրա։ Հերոսը՝ Քլայդ Գրիգիթսը, տարվում է կարիերայի ու հաջողության գաղափարով։ Նրա կոպտությունն ու եսակենտրոնությունը հանգեցնում են ողբերգության։ Վեպում գրողը ոչ միայն մերկացնում է հեշտ հարստանալու մոլորությունը, այլեւ ցույց է տալիս այն հասարակական համակարգի վնասակարությունը, որն այդ մոլորությունը ծնում է։ Դրայզերը պատկերում է հասարակության պատասխանատվությունը կործանված ճակատագրերի մեջ։ Հերբերտ Ուելսը «Ամերիկյան ողբերգությունը» կոչել է XX դարի մեծագույն վեպերից մեկը։
1920-ականներին Դրայզերը հանդես եկավ նաեւ որպես տաղանդավոր նովելիստ։ Նրա պատմվածքների ժողովածուները՝ «Ազատագրում», «Տասներկու մարդ», «Քաղաքի գույները», «Շղթաներ», «Կանանց պատկերասրահ», առանձնանում են կերպարների հարուստ գույներով, հոգեբանական խորությամբ ու վարպետորեն կառուցված սյուժեներով եւ համարվում են ամերիկյան նովելայի լավագույն օրինակներից։
Չնայած իր գրականության բարձրարժեքությանը՝ գրողը ենթարկվում էր խիստ քննադատության։ Բուրժուական շրջանակները նրան մեղադրում էին անբարոյականության մեջ, սակայն իրականում նրանց վրդովեցնում էր Դրայզերի սուր քննադատական խոսքը։ Նա դիմացավ հալածանքներին եւ մնաց ժամանակակից ու ապագա սերունդների գրող։ Դրայզերի ստեղծագործությունները ներծծված են մարդասիրությամբ եւ իրականության ճշմարտացի պատկերումով. նրա հերոսների ճակատագրերում բացահայտվում են հասարակության թաքնված հակասությունները։
Դրայզերը իր վեպերով ու նովելներով ամերիկյան գրականությունը հարստացրեց դասական արժեքավոր ստեղծագործություններով, որոնք բեսթսելլերներ են մինչ օրս:

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества